Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400


Ռուս բժիշկ Եվգենի Բելոուսովը ասել է, որ ավանդական՝ «երկու ձվով նախաճաշն» իրականում բոլորին չէ, որ կարելի է։ Հատկապես պետք է ուշադիր լինեն այն մարդիկ, ովքեր ունեն «վատ խոլեստերին» եւ սիրտանոթային հիվանդություններ։ Մասնագետը նշել է, որ ձուն ինքնին չի հանդիսանում վնասակար մթերք։ Ընդհակառակը այն շատ օգտակար մթերք է, քանի որ պարունակում է լիարժեք սպիտակուց, ճարպեր, վիտամիններ եւ միներալներ։ Սակայն շատ կարեւոր է այն, թե ինչպես է ձուն պատրաստվում որպես կերակուր եւ ինչ մթերքների հետ է համադրվում։

Օրինակ՝ բանջարեղենների հետ համադրված օմլեթը՝ ամբողջահատիկ ցորենի ալյուրով պատրաստված հացով, էականորեն տարբերվում է բեկոնով օմլեթից, որտեղ կա նաեւ երշիկ, իսկ պատրաստվել է այն սերուցքային կաարգով, քանի որ այս դեպքում պատրաստված վերջնական կերակուրը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր։ Բելոուսովը խորհուրդ է տալիս ոչ թե հրաժարվել ձվից, որպես մթերք՝ սննդակարգում ներառելու համար, այլ պարզապես ընտրել այն լավագույն պատրաստման եղանակը, որը չի վնասի օրգանիզմը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փառատոններ, քեֆ-ուրախություններ հենց սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը

Փառատոններ, քեֆ-ուրախություններ հենց սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը Mon, 14 Sep 2026 17:45:11 +0400 Սեպտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով