«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել
Tue, 20 Oct 2026 08:10:12 +0400

Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։
Հանդիպման ընթացքում վերջինս Թորոսյանին էր նվիրել վագրի տեսքով հուշանվեր արձանիկ՝ տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նվերը գնահատել է 166 հազար դրամ։ Նույն Սարջվելաձեն, հիշեցնենք, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին էլ էր նվեր մատուցել` Zarapkhana ապրանքանիշի դեկորատիվ հուշանվեր՝ ծառի տեսքով՝ պատրաստված արույրից, ոսկեպատ տարրերով, որը ԿԿՀ-ն գնահատել էր 116 հազար դրամ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր