Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Լավ եմ անում

Լավ եմ անում

Wed, 23 Sep 2026 09:00:15 +0400


Երկրի ղեկին գտնվող անձը ոչ միայն սկանդալային հայտարարությունների սիրահար է, այլեւ սկսել է շատ համարձակ տոնով հակասահմանադրական հայտարարություններ անել` մարտահրավեր նետելով մարդկության անցած ուղուն եւ ձեռքբերումներին: Օրերս նա հարցազրույց է տվել եւ «սենսացիոն» հայտարարություններով է հանդես եկել` զարմացնելով իր իրավասությունների եւ պետության հիմքերի չիմացության, իրավական անգրագիտության մակարդակով: Եթե նման հայտարարություններ պետության ղեկավարն է անում, ինչո՞ւ ենք զարմանում, որ 15 տարեկանների 80 տոկոսը կարդում է հայերեն տեքստն ու չի հասկանում:

Բազում հայտարարություններից միայն մեկի մասին կխոսեմ: Նա համոզված է, որ օրենքներով կարելի է ցանկացած բան ամրագրել, անկախ նրանից, որ դա հակասում է Սահմանադրության հիմունքներին, իրավական հասկացություններին, բարոյականության նորմերին եւ ժողովրդավարության համընդհանուր կանոններին: Ասում է` «որեւէ տեղ գրված չէ, թե օրենքի մեջ ինչ կարելի է գրել, օրենք կա՞, որը չի կարելի փոխել»: Եվ բացատրում է միտքը` քաղաքական մեծամասնությունն է ընդունում օրենքները եւ կարող է ցանկացած բան ամրագրել օրենքով: Ասենք, օրինակ, կարող է սահմանել, որ էսինչ մարդը չի կարող ՀԿ ղեկավարել կամ կաթողիկոս ընտրվել, կամ խմբագիր լինել: Հպարտանում է` այո, սահմանադրական մարմնի ղեկավարին` ԲԴԽ նախագահին ես հորդորել եմ, որ ազատվի աշխատանքից, եւ նա ազատվել է` «ինչ-որ խնդիր կա՞»: Նա կարծում է, որ ամեն ինչ գտնվում է պետության կարգավորման ներքո` չի կարող լինել որեւէ ոլորտ, որը պետությունը չի կարգավորում: Այո, իհարկե, պետությունն է ամեն ինչ կարգավորում, բայց առաջին դեմքի կամայականությունն ու սեփական շահերով, վախերով, համակրանք-հակակրանքով առաջնորդվելը պետության հետ կապ չունի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուրանի հանքավայր է հայտնաբերվել

Ուրանի հանքավայր է հայտնաբերվել Tue, 22 Sep 2026 21:00:29 +0400 Սաուդյան Արաբիայում՝ Մեդինայի շրջանում հայտնաբերվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով