Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Հայտնի ռուս երգչուհին որոշել է «հեռանալ սոցկայքերից»

Հայտնի ռուս երգչուհին որոշել է «հեռանալ սոցկայքերից»

Sun, 02 Aug 2026 22:00:38 +0400


Ռուս հայտնի երգչուհի Յուլյա Սավիչեւան հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնելու է սոցկայքերում օգտահաշիվներ վարել։ Պատճառը՝ վերջին շրջանում իր վրա սոցկայքային հարձակումներն ու բացասական մեկնաբանություններն են, որոնք արվում են իր գրառումների, կամ ստեղծագործությունների հետ կապված։

Երգչուհին ասել է, որ հատկապես բուռն են եղել «էսքտրիմ-վոկալի» եւ «գրոուլինգի» հետ կապված նրա փորձարկումները։ Քննարկումները արագորեն դուրս են եկել երաժշտության սահմաններից եւ օգտատերերը սկսել են քննադատել երգչուհու ոճը, կերպարը, նույնիսկ հագուկապի մանրամասները, ինչպես նաեւ՝ պահանջել են՝ «հետ վերադարձնել նախկին Սավիչեւային»։ Երգչուհին խոստովանել է, որ բացասական մեկնաբանությունների եւ հաղորդագրությունների գրեթե չդադարող հոսքը ազդել է իր էմոցիոնալ վիճակի վրա։ «Ինձ թվում է, որ իրոք սկսում եմ խելագարվել»,- ասել է երգչուհին։ Սավիչեւան ասել է, որ սոցցանցերում թարմացումներ կանեն իր օգնականները, իսկ ինքն անձամբ ընդմիջում է վերցնում եւ այլեւս չի զբաղվելու սոցկայքերի իր օգտահաշիվներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով