Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Ռուս հայտնի երգչուհին կարող է կորցնել ձայնը

Ռուս հայտնի երգչուհին կարող է կորցնել ձայնը

Sun, 23 Aug 2026 22:30:40 +0400


Ռուս հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան կարող է կորցնել ձայնը։ Նա նշագեղձերի հիվանդություն է հաղթահարել, որի հետեւանքով առաջացել են առողջական լուրջ սպառնալիքներ, այդ թվում նաեւ՝ կապված ձայնի կորստի հետ։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Ստոցկայան դիմել է բուժօգնության, որից հետո՝ ստացել է համապատասխան բուժում եւ վիճակը կայունացել է։ Նրա մոտ եղել են կոկորդի այրոցներ, միգրենային ցավեր։ Բուժզննման ժամանակ՝ հայտնաբերվել է, որ նրա նշագեղձերը շատ են մեծացած եղել։ Բորբոքային պրոցեսի պատճառով՝ նա դժվարությամբ է կարողացել խոսել կամ նույնիսկ՝ ուտելիքը կամ խմելիքը կուլ տալ։

Ստոցկայան համպատասխան բուժում է ստացել եւ նրա վիճակը կայունացել է։ Մասնագետները նշում են, որ եթե բուժում չստանար, կարող էր նրա առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ։ Mash-ի հետ զրույցում՝ երգչուհին ասել է, որ հիմա իրեն լավ է զգում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև»․ Թուրքիայում հակաադրբեջանական ցույցեր են

«Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև»․ Թուրքիայում հակաադրբեջանական ցույցեր են Tue, 06 Oct 2026 10:37:20 +0400 Ադրբեջանի …