Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Մահացել է հոլիվուդյան դերասան Մայքլ Ռայթը

Մահացել է հոլիվուդյան դերասան Մայքլ Ռայթը

Sun, 23 Aug 2026 22:45:35 +0400


Ամերիկյան Լոս-Անջելեսում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Ռայթը։ Նա ճանաչում է ձեռք բերել «Թարգմանիչը» (The Interpreter, 2005) եւ «Շուգար Հիլլ» (Sugar Hill, 1993) կինոնկարներում մարմնավորած կերպարներով։ Ռայթը 70 տարեկան էր։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Նշենք, որ Ռայթը վերջին տարիներին տառապում էր եզակի նյարդաբանական հիվանդությամբ։

Մայքլ Ռայթը ծնվել է 1956 թվականին՝ Նյու-Յորքում։ Հայտնի է Նիքոլ Քիդմանը եւ Շոն Պենի հետ «Թարգմանիչը» կինոնկարում մարմնավորած կերպարով, «Հինգ բոցավառ սրտեր» (The Five Heartbeats, 1991), «Փողն է վճռում ամեն բան» (Money Talks, 1997), «Ղեկավարը» (The Principal, 1987) կինոնկարներում իր դերերով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախկին ամուսինների երկարամյա դատական վեճն ավարտվել է

Նախկին ամուսինների երկարամյա դատական վեճն ավարտվել է Mon, 13 Jul 2026 20:00:28 +0400 Հոլիվուդյան հայտնի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով