Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Thu, 26 Nov 2026 23:23:37 +0400


Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջապես կարգավորել են իրենց տարիներ շարունակվող դատական վեճը ֆրանսիական Château Miraval գինու կալվածքի վաճառքի վերաբերյալ։ Նախկին ամուսինները հրաժարվել են փոխադարձ պահանջներից՝ խուսափելով աղմկահարույց դատավարությունից, որը պետք է տեղի ունենար Լոս Անջելեսում հաջորդ տարվա սկզբին։ Իրավական պայքարի ավարտից հետո դերասանները հանդես են եկել անսովոր համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով իրենց ցանկությունը՝ շարունակել առաջ ընթանալ՝ հանուն իրենց ընտանիքի։

Նախկին զույգի ներկայացուցիչները Daily Mail-ին հայտնել են, որ կողմերը քայլեր են ձեռնարկել դատական գործընթացները դադարեցնելու համար։ Համաձայնագրի ֆինանսական և այլ պայմանները չեն բացահայտվում։

«Մենք դատարանից դուրս համաձայնության ենք եկել՝ հիմնվելով մեր ընտանիքի շահերի վրա, և այլևս մեկնաբանություններ չենք տա։ Որոշակի «աղբյուրներին» վերագրվող որևէ հայտարարություն չի բխում մեզանից կամ մեր անմիջական շրջապատի որևէ մեկից», – ասվում է Փիթի և Ջոլիի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փորձում են մեզ եղբարյասպան և ուրացող սերունդ դարձնել

Փորձում են մեզ եղբարյասպան և ուրացող սերունդ դարձնել Tue, 24 Nov 2026 20:15:14 +0400 Ով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով