Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան

Wed, 25 Nov 2026 15:38:21 +0400


Հայաստանի դատավորների միության՝ «Դատական իշխանության անկախությանը սպառնացող նախաձեռնության» վերաբերյալ հայտարարության առիթով

Հայտարարությունը թերեւս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլեւ, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։

Հայաստանի ժուռնալիստների եւ դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երեւույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ եւ դատավորներ ունենք։

25․11․2026թ․

Լևոն Տեր-Պետրոսյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եթե այդքան կարեւոր նշանակություն ունի ԹՐԻՓՓ-ը, ինչո՞ւ էր մեկնարկն այդքան դժգույն

«Հրապարակ»․ Եթե այդքան կարեւոր նշանակություն ունի ԹՐԻՓՓ-ը, ինչո՞ւ էր մեկնարկն այդքան դժգույն Wed, 25 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով