Ինչ են քննարկել հայ և թուրք գործարարները Կարսում

Ինչ են քննարկել հայ և թուրք գործարարները Կարսում

Tue, 02 Jun 2026 21:00:39 +0400


Հայ և թուրք գործարար շրջանակները հանդիպել են Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում, հայտնում է PolitiKars կայքը։

Հանդիպումը կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։

«Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար։ Նա հույս է հայտնել, որ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորման»,–գրում է կայքը։

Թուրք և հայ գործարարները նաև փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համար

«Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համար Fri, 07 Aug 2026 15:11:00 +0400…

7 րոպե ago

Պատմության գնահատականը լինում է առավել խիստ, քան ցանկացած դատարանի կայացրած դատավճիռը

Պատմության գնահատականը լինում է առավել խիստ, քան ցանկացած դատարանի կայացրած դատավճիռը Fri, 07 Aug 2026…

11 րոպե ago

Ամո’թ մեր ժողովրդին, Կաթողիկոսը էսօր դատարանում մեղադրյալ է. Մանուկյան

Ամո’թ մեր ժողովրդին, Կաթողիկոսը էսօր դատարանում մեղադրյալ է. Մանուկյան Fri, 07 Aug 2026 15:01:17 +0400…

17 րոպե ago

Հանրային դժգոհությունը ուզում են ԱԺ-ում սպառեն

Հանրային դժգոհությունը ուզում են ԱԺ-ում սպառեն Fri, 07 Aug 2026 15:00:35 +0400 Latest news from…

17 րոպե ago

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան Fri, 07 Aug 2026 15:00:21 +0400 Ծաղկաձորի…

18 րոպե ago

«Ամոթալի իրադարձություն․․․ Հայաստա’ն աշխարհ, խաչդ չհանե’ս». Ռուբեն Մխիթարյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին

«Ամոթալի իրադարձություն․․․ Հայաստա’ն աշխարհ, խաչդ չհանե’ս». Ռուբեն Մխիթարյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին Fri, 07 Aug…

23 րոպե ago