Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ինչ են քննարկել հայ և թուրք գործարարները Կարսում

Ինչ են քննարկել հայ և թուրք գործարարները Կարսում

Tue, 02 Jun 2026 21:00:39 +0400


Հայ և թուրք գործարար շրջանակները հանդիպել են Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում, հայտնում է PolitiKars կայքը։

Հանդիպումը կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։

«Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար։ Նա հույս է հայտնել, որ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորման»,–գրում է կայքը։

Թուրք և հայ գործարարները նաև փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին Fri, 04 Sep 2026 08:15:46 +0400 Մենք գրել …