Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ

Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ

Wed, 18 Nov 2026 19:22:50 +0400


Հայաստանի նկատմամբ արտաքին ազդեցության և հայ հասարակության մեջ ձևավորված պատկերացումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռևս 1870-ականներից որոշ ուժեր փորձել են ազդել հայ ժողովրդի գիտակցության վրա՝ շահարկելով թուրքական գործոնը։

«Էն ուժերը, որ ուզել են մեզ կառավարել սկսած 1870-ականներից, երբ ուզել են մեր գիտակցությունը մթագնի, ասել են՝ «թուրք, թուրք, թուրք», և վերջ, գիտակցական համակարգը լրիվ խառնվել է»,- ասել է վարչապետը Ազգային ժողովում։

Այնուհետև Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցին:

«Այսինքն՝ դուք հիմա, որպես խորհրդարանական մեծամասնություն, թույլ չե՞ք տալիս ինձ, որ գնամ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրեմ: Եթե թույլ չեք տալիս, ես չգիտեմ ուրիշ ձև խաղաղություն հաստատելու»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է ստորագրել համապատասխան փաստաթղթերը։

«Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ, արդեն մեկը ստորագրել եմ, մի հատ էլ պետք է ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի»,- նշել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խնդրում է իրեն հեռացնել՝ չեն հեռացնում․ ինչու՞․․․

Խնդրում է իրեն հեռացնել՝ չեն հեռացնում․ ինչու՞․․․ Thu, 19 Nov 2026 14:15:42 +0400 Այնպես էլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով