Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Տանկի թնդանոթների գործարան են բացել

Տանկի թնդանոթների գործարան են բացել

Sun, 25 Oct 2026 10:00:53 +0400


Գերմանական Rheinmetall ընկերությունը բիտանական Թելֆորդում բացել է նոր խոշոր արդյունաբերական-արտադրական համալիր, որտեղ կարտադրվեն տանկի թնդանոթներ եւ հրետանային խոշոր կալիբրի զինատեսակներ։ Նախագիծը իրականացվում է գերմանական ռազմա-արդյունաբերական խոշոր ընկերության կողմից բրիտանական տնտեսության մեջ 200 միլիոն եվրո ներդնելու ծրագրի շրջանակում։ Առավելագույն արտադրական հզորությունը կազմում է 245 թնդանոթային փող՝ տարեկան կտրվածքով։ Նոր ձեռնարկությունը կապահովի հավելյալ հարյուր աշխատատեղ։ Մտադրություն կա օգտագործելու նաեւ բրիտանական արտադրության Sheffield Forgemasters-ի ձուլած պողպատը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրազենային կրակ է բացել եւ սպանել հինգ զինվորականի

Հրազենային կրակ է բացել եւ սպանել հինգ զինվորականի Thu, 15 Oct 2026 18:00:11 +0400 Ուկրաինայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով