Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ ծնողները մահացել են, 5 երեխա հիվանդանոցում է
Sun, 25 Oct 2026 10:03:26 +0400

Երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով երիտասարդ ծնողները տեղում մահացել են։ Մեր տեղեկություններով՝ նրանք Եղվարդ քաղաքի բնակիչներ էին, հյուր էին գնացել Շիրակի մարզի Հոռոմ գյուղ և երեկոյան վերադառնում էին տուն։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վթարից տուժել է 5 երեխա։ Նրանցից 7, 10 և 13 տարեկան երեք երեխաները «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր