Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Մահացել է Կուբայի հեղափոխության վերջին սիմվոլներից մեկը

Մահացել է Կուբայի հեղափոխության վերջին սիմվոլներից մեկը

Mon, 22 Jun 2026 18:00:46 +0400


95 տարեկանում մահացել է Ռամիրո Վալդես Մենենդեսը՝ Կուբայի հեղափոխության առաջնորդներ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների ջերմեռանդ կողմնակիցներից եւ Կուբայական հեղափոխության խորհրդանիշներից մեկը։ Այս մասին հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Քենելը։ Կոմանդանտե Ռամիրո Վալդես Մենենդեսը ծնվել է 1932 թվականին։ Եղել է Կուբայական հեղափոխության ակտիվ մասնակից, մասնակցել է Ֆուլխենսիո Բատիստայի իշխանության դեմ մղված պարտիզանական պայքարի մասնակից։ Մասնակցել է 1953 թվականին Մոնկադայի զորանոցի վրա կատարված հարձակմանը։

Հեղափոխության հաղթանակից հետո գլխավորել է Կաստրոյի կառավարության հատուկ ծառայությունը, զբաղվել անվտանգային մարմինների ձեւավորմամբ։ Զբաղեցրել է բարձր պաշտոններ Կուբայում, արժանացել պետական պատվավոր եւ բարձր պարգեւների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նորից մերժիր Սերժին

Նորից մերժիր Սերժին Tue, 08 Sep 2026 09:00:28 +0400 Ենթադրենք` իսկապես 2018-ին հեղափոխություն է եղել, …