ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը
Wed, 08 Jul 2026 16:28:16 +0400

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «ՈՒժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձրեց Գլխավոր դատախազությանը; Միջնորդությունը ԿԸՀ ներկայացրել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի կողմից՝ 03.07.2026թ։ Նիստին ներկա էր հենց պետը
Որոշմանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր 7 անդամները։
ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշեց վերադարձնել դատախազության միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, երբ նա արդեն պատգամավորի թեկնածու չէ։ Մասնավորապես ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու մասին միջնորդությանը համաձայնություն տալը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր