Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Բաքուն և Հորդանանը Իրանի վերաբերյալ կարևոր հայտարարություն են արել

Բաքուն և Հորդանանը Իրանի վերաբերյալ կարևոր հայտարարություն են արել

Wed, 08 Jul 2026 16:30:45 +0400


Ադրբեջանն ու Հորդանանը կողմ են Իրանի շուրջ հակամարտության լուծմանը բացառապես դիվանագիտական ​​ճանապարհով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բայրամովի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հակամարտություններն ու լարվածությունը, մտահոգության տեղիք են տալիս։

«Մենք ընդհանուր կարծիք հայտնեցինք ներկայիս իրավիճակում, մասնավորապես Իրանի շուրջ, կայունությունը պահպանելու և հակամարտությունը բացառապես դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու անհրաժեշտության վերաբերյալ։ Երկու երկրներն էլ պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այս համատեքստում», – ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՜նչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը

Ի՜նչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը Sun, 25 Oct 2026 15:30:25 +0400 Տնտեսական …