Ես կհարցնեմ Պուտինին․ Թրամփը Իրանի հետ կապված կասկածներ ունի
Tue, 28 Jul 2026 11:00:44 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսները Վենեսուելային մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են մատակարարել։
«Վենեսուելան ռուսական տեխնիկա ուներ։ Եվ ինչո՞վ ավարտվեց դա։ Ոչ այնքան լավ։ Մենք միլիարդավոր դոլարներ ենք վերցնում Վենեսուելայից։ Նույնը կպատահի նաև Իրանի հետ», – հավելել է նա։
Թրամփը նաև վստահեցրել է, որ այդ գումարն օգտագործվում է Վենեսուելան կառավարելու համար։
«Մենք կպարզենք, թե արդյոք ճիշտ է, որ Ռուսաստանը Իրանի հետ կիսվում է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների արբանյակային պատկերներով։ Ես կհարցնեմ Պուտինին այդ մասին։ Եթե այո, ապա դա մեծ ազդեցություն չի ունեցել», – ընդգծել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր