Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանցիները նեղվել են Ղարաբաղի մասին թուրք գեներալի արտահայտությունից

Ադրբեջանցիները նեղվել են Ղարաբաղի մասին թուրք գեներալի արտահայտությունից

Fri, 30 Oct 2026 16:30:30 +0400


Թուրք հրապարակախոս Գալիբ Թուրքմենը պատմել է 2007 թվականին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի մասին, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ նրա՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ թուրք գեներալը, ակնարկելով նախագծում բրիտանական մասնակցության մասին, ասել է. «Դե, հիմա բրիտանացիները կլուծեն նաև ղարաբաղյան հարցը»։

Ադրբեջանական կողմը լռել է, բայց հետո հյուրերի նկատմամբ նրանց վերաբերմունքը նկատելիորեն սառել է։ Երեկոյան ընթրիքին մասնակցել են ավելի քիչ ադրբեջանցի ներկայացուցիչներ, իսկ միջադեպից նյարդայնացած թուրք գեներալը փորձել է իր զայրույթը թափել իր երիտասարդ գործընկերոջ վրա՝ նրան ստիպելով գինի խմել։

Այցի ավարտին պատվիրակությանը սառը վերաբերմունքով են ճանապարհել։

Թուրքմենը միջադեպը անվանել է «Ադրբեջանի պետական ​​բնազդի» օրինակ և ընդգծել ադրբեջանցիների զգայունությունը արտաքին միջամտության նկատմամբ։

Հավանաբար, խոսքը թուրք գեներալ Սելահաթթին Ուղուրլուի մասին է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Fri, 30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով