Ապշել կարելի է.․․ Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է

Ապշել կարելի է.․․ Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է

Wed, 03 Jun 2026 00:14:47 +0400


Ինչու՞ էինք իշխանության գալու օրվանից զգուշացնում Նիկոլ Փաշինյանին` այս մի արա, այն մի արա, դու արդեն մի փոքրիկ թերթի խմբագիր չես, ոչ էլ ընդդիմադիր պատգամավոր, այլ երկրի ղեկավար ես, որի բոլոր քայլերը հետևանք են թողնելու մեր երկրի համար:

Կգոռաս-կճվաս- կհայհոյես` գոռալ-ճվալ-հայհոյելը կդառնա հանրային շփման ընդունված ձև: Մարդիկ կմոռանան նորմալ, քաղաքակիրթ լեզվով միմյանց հետ խոսելը:

Տգետ, անփորձ մարդկանց պաշտոնների կնշանակես, կարևոր պետական համակարգերը կոլապսի կենթարկվեն, ապարատը կսկսի կամաց քայքայվել:

Բանակցություններից կհրաժարվես, քո զրոյական կետից կսկսես հարաբերություններ կառուցելը, ամբարտավան ու սադրիչ ելույթներ կունենաս, ռազմական էսկալացիա կբերես երկիր` պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ:
Ռազմավարական դաշնակիցներիդ կվիրավորես, քամահրանքով կխոսես գերտերությունների ղեկավարների հասցեին, նրանց թշնամիների հետ սիրախաղերի մեջ կմտնես` դաշնակիցներդ թշնամիներիդ ճամբարը կհամալրեն:
Ատելության խոսք կասես, կպառակտես ու կթշնամացնես հանրությունը, անմեղ մարդկանց բերդերը կլցնես, հանրությունը քեզ նույն ատելությամբ ու մերժումով կպատասխանի:

Սփյուռքի հետ չես համագործակցի, ազդեցիկ սփյուռքահայերի մուտքը կփակես երկիր, այդ հզոր ռեսուրսից` սփյուռքի աջակցությունից կզրկվես:

Տնտեսական գործընկերոջդ կդավաճանես, նրա նեղ պահին կողքին չես լինի, երկիրդ կզրկվի շուկայից, հայ տնտեսվարողներն` իրենց եկամտից, ՀՀ բյուջեն` հարկերից:

Երբ ետ ենք նայում` ապշել կարելի է. այս 8 տարվա մեջ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր այնքան սխալներ անել, ինչքան Փաշինյանն է արել` ավերելով, պարզապես տրակտորով անցնելով մեր երկրի բոլոր ձեռքբերումների, միջպետական ու ներպետական փոխհարաբերությունների, համակեցության կանոնների վրայով:

Ձեր կարծիքով` պատահակա՞ն է, որ այսօր Մասիսում նիկոլական թափթփուկները հարձակվել են ընդդիմադիր ուժի կանանց վրա ու ծեծի ենթարկել: Պատահակա՞ն է, որ քաղաքական բանավեճերի ժամանակ միայն ծղրտոցներ ու վիրավորանքներ են հնչում: Պատահակա՞ն է, որ ոմանք օտար մարդկանց հասցեին վերջին լուտանքներն են գրում, հազար տարվա ընկերները գժտվում: Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է, այդ մթնոլորտը մեկ մարդ է ձևավորել և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բողոք՝ թուրքական ֆուտբոլային ակումբի դեմ

Բողոք՝ թուրքական ֆուտբոլային ակումբի դեմ Wed, 25 Nov 2026 18:30:16 +0400 Իսրայելի կառավարությունը պաշտոնական բողոք…

5 րոպե ago

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին Wed, 25 Nov 2026 18:26:06 +0400…

9 րոպե ago

Գործ ունենք ստախոս մարդասպանի հետ, կա գրված սցենար. Թանդիլյան

Գործ ունենք ստախոս մարդասպանի հետ, կա գրված սցենար. Թանդիլյան Wed, 25 Nov 2026 18:23:31 +0400…

12 րոպե ago

Անվերջանալի զիջումների վառ օրինակը. ստանում են զիջումն ու անցնում առա՜ջ

Անվերջանալի զիջումների վառ օրինակը. ստանում են զիջումն ու անցնում առա՜ջ Wed, 25 Nov 2026 18:17:13…

18 րոպե ago

Բռնապետության ինստիտուցիոնալիզացումը

Բռնապետության ինստիտուցիոնալիզացումը Wed, 25 Nov 2026 18:15:56 +0400 Օրվա մամուլը դիտարկելիս ուշադրությունս գրավեց «168.am»-ի ծավալուն…

19 րոպե ago

Արդյոք դա՞ էլ է օտարների ակնհայտ ցանկությունը

Արդյոք դա՞ էլ է օտարների ակնհայտ ցանկությունը Wed, 25 Nov 2026 17:44:38 +0400 ԱԺ «Ուժեղ…

51 րոպե ago