«Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի

«Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի

Wed, 03 Jun 2026 09:45:39 +0400


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մտերիմ ընկերն ու խորհրդականը` Արտյոմ Հովհաննիսյանը, որը մեղադրվում էր ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցին հայհոյելու, նվաստացնելու եւ ծեծի ենթարկելու համար, մեր տեղեկություններով, չի ազատազրկվի։ Չնայած դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ նա փաստացի մնալու է ազատության մեջ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արսեն Գեղամյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտել է քրեական գործի քննությունը։ Գործը քննվել է համաձայնության վարույթով, քանի որ դատաքննության ընթացքում մեղադրանքի եւ պաշտպանական կողմերը հաշտության են հասել։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից դատավճռի մասին ամբողջական տեղեկատվության ծանոթացանք, ըստ որի ՝ Արտյոմ Հովհաննիսյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրաքանչյուրով 2 տարվա ազատազրկման։ Պատիժները գումարելու արդյունքում դատարանը սահմանել է 4 տարվա ազատազրկում, սակայն նույն դատավճռով կիրառել է Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 5 տարվա փորձաշրջան։ Հովհաննիսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառվել էր բացակայելու արգելք, ինչպես նաեւ՝ կասեցվել էր պաշտոնավարումը։ Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա, ըստ էության, կարող է վերադառնալ Շիրակի մարզպետի խորհրդականի իր պաշտոնին։

Ըստ մեղադրանքի՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերի 29-ին, Գյումրիում գտնվող պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի տարածքում։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ ոչ սթափ վիճակում գտնվող Արտյոմ Հովհաննիսյանը ծառայողական ավտոմեքենայով ժամանել է պահպանվող տարածք, պահանջել բացել դարպասները, իսկ մերժում ստանալուց հետո ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել, քաշքշել ծառայություն իրականացնող պարեկին, միջադեպ հրահրել։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ ավելի ուշ Հովհաննիսյանն ու նրա ընկեր Գոռ Սարոյանը, գործելով խմբով, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ծառայողական պարտականությունները կատարող պարեկի հասցեին, ապա բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ հարվածներ հասցնելով դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Այս գործը լայն արձագանք էր ստացել հատկապես այն պատճառով, որ խոսքը վերաբերում էր մարզպետի մերձավոր շրջապատի ներկայացուցչի կողմից իրավապահ մարմնում ծառայողի նկատմամբ բռնության կիրառմանը։ Սակայն դատավճռի արդյունքում ստացվել է մի իրավիճակ, երբ դատարանը փաստացի հաստատել է կատարված արարքների քրեական բնույթը, նշանակել ազատազրկում, բայց միաժամանակ մեղադրյալը չի կրի իրական պատիժ։ Ավելին՝ նա կարող է վերադառնալ պետական համակարգում իր զբաղեցրած պաշտոնին։

Սա հերթական դեպքն է, երբ իշխանության ներկայացուցիչը կամ իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձը հայտնվում է քրեական սկանդալի կենտրոնում, նրան մեղադրանք է առաջադրվում, դատարանի կողմից նա ճանաչվում է մեղավոր, սակայն, ի վերջո, խուսափում է իրական պատասխանատվությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արդեն 538 զոհ

Արդեն 538 զոհ Fri, 28 Aug 2026 17:00:17 +0400 Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 538…

18 րոպե ago

Հեռացող փոխնախարարը գրառում է արել ֆեյսբուքում

Հեռացող փոխնախարարը գրառում է արել ֆեյսբուքում Fri, 28 Aug 2026 16:41:28 +0400 Մենք այսօր գրել…

37 րոպե ago

Թրամփն անցավ վճռորոշ քայլի Ռուսաստանի հարցում և ոչ միայն․․․

Թրամփն անցավ վճռորոշ քայլի Ռուսաստանի հարցում և ոչ միայն․․․ Fri, 28 Aug 2026 16:30:47 +0400…

47 րոպե ago

Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»

Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն» Fri, 28 Aug 2026 16:15:49…

1 ժամ ago

Բլոգերին մահացած են գտել

Բլոգերին մահացած են գտել Fri, 28 Aug 2026 16:00:10 +0400 Աբխազիայից բլոգեր Դաուր Բուավան, որը…

1 ժամ ago

Ընդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան

Ընդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան Fri, 28 Aug 2026 15:52:59 +0400…

1 ժամ ago