ԵՄ-ն սկսել է ագրեսիվ կերպով դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից․ ԱՀԾ-ի հայտարարությունը

ԵՄ-ն սկսել է ագրեսիվ կերպով դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից․ ԱՀԾ-ի հայտարարությունը

Wed, 03 Jun 2026 12:30:29 +0400


Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների միջև կապերը անհամեմատ ավելի հին են, քան Եվրամիության պատմությունը, և դրանք կդիմանան իրենց ազգակցական կապը մոռացած եվրոպացիների հարձակումներին։

ՌԴ ԱՀԾ տվյալներով, ԵՄ ղեկավարությունը ագրեսիվորեն լծվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից վտարելու գործին և պահանջում է, որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ խզեն Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը՝ որպես եվրոպական ինտեգրման նախապայման։

«Այս առումով, կցանկանայինք հիշեցնել եվրոպացի պաշտոնյաներին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների միջև հոգևոր և կրոնական կապերն ավելի խորն ու ամուր են, քան ցանկացած քաղաքական ռազմավարական նախագիծ։ Դրանք շատ բան են դիմագրավել և անպայման կդիմանան ԵՄ անդամների հարձակումներին, որոնք մոռացել են իրենց ազգակցական կապը և վաղուց մերժել են իրենց մշակութային և պատմական ինքնությունը», – հայտարարել է մամուլի ծառայությունը։

Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն փորձում է զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմին եկեղեցական գույքն օգտագործելու իրավունքից․ «Բացի այդ, ԵՄ-ն փորձում է նաև խոչընդոտել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ առաքելական եկեղեցու հետ»։

Ըստ նույն հայտարարության, ԵՄ ղեկավարությունը պահանջում է, որ Հայաստանը լիովին խզի դարավոր կրոնական և հոգևոր կապերը Մոսկվայի հետ՝ որպես եվրաինտեգրման պայման։ ՌԴ ԱՀԾ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվ կերպով սկսել է Ռուս ուղղափառ եկեղեցուն դուրս մղել Հայաստանից․ «Որպես եվրոպական ինտեգրման պարտադիր պայման՝ Հայաստանի իշխանություններից խնդրվում է ամբողջությամբ խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմի ներկայացուցիչների դեմ կոմպրոմատ է գեներացնում, որպեսզի ՀՀ իշխանություններին մղի նրանց դեմ լայնածավալ հետապնդում սկսելուն։ ԱՀԾ-ն հիշեցրել է, թե ինչպես է Եվրամիությունը կոպտագույն հարձակում իրականացրել Գյումրում գտնվող ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմակայանի հրամանատարի օգնական, Ռուս Ուղղափառ եկեղեցու սպասավոր հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանի վրա․ «Բրյուսելի կողմից աջակցվող ՀԿ-ները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, մեղադրել են համեստ քահանային ոչ ավել ոչ պակաս մեղադրել են այս տարվա հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ»։

ԵՄ երկրների ղեկավարությունը սկսել է ագրեսիվ կերպով դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից, նշել է ՌԴ ԱՀԾ-ն․ «Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը հայտնում է, որ գերատեսչության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը սկսել է ագրեսիվ կերպով դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների Sat, 08 Aug 2026 23:45:26 +0400…

7 ժամ ago

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ» Sat, 08 Aug 2026 23:30:06 +0400 Մադրիդի «Աթլետիկոյի» եւ…

7 ժամ ago

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել Sat, 08 Aug 2026 23:15:12 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը…

8 ժամ ago

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո Sat, 08 Aug 2026 22:45:22 +0400 Ամերիկայի Միացյալ…

8 ժամ ago

Արդյոք ամուսնացել են

Արդյոք ամուսնացել են Sat, 08 Aug 2026 22:30:24 +0400 Բրեդլի Կուպերն ու Ջիդի Հադիդը հնարավոր…

8 ժամ ago

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը Sat, 08 Aug 2026 22:15:40 +0400 «Երեք հրացանակիրների», «Կոմս Մոնտե…

9 ժամ ago