Վիրավորներ, մեծ ավերածություններ․ ուշագրավ մանրամասներ՝ Պետերբուրգի վրա ուկրաինական հարձակման մասին

Վիրավորներ, մեծ ավերածություններ․ ուշագրավ մանրամասներ՝ Պետերբուրգի վրա ուկրաինական հարձակման մասին

Wed, 03 Jun 2026 15:00:21 +0400


Ուկրաինայի բանակի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին (Մադյար) հրապարակել է ռուսական «Բոյկի» կորվետի (հետախուզական թեթև ռազմանավ ոչնչացման կադրերը Լենինգրադի մարզի Կրոնշտադտի ռազմածովային բազայի նավահանգստում (Ուկրաինայից 1100 կմ հեռավորության վրա):

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ մարզերում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գիշերային հարձակման արդյունքում մի քանի կարևոր թիրախների ոչնչացման մասին:

«Մեր հեռահար հարվածներից լավ արդյունքներ կան։ Անցած գիշեր Ռուսաստանում կարևոր թիրախներ են ոչնչացվել։ Դրանց թվում է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալը։ Մեր ուկրաինական պետական ​​սահմանից մինչև այս ռուսական նավթարդյունաբերական օբյեկտը, որը սնուցում է պատերազմական ջանքերը, հեռավորությունը մոտավորապես 1100 կիլոմետր է։ Հարվածվել են նաև Կրոնշտադտի ավիաբազայում գտնվող զուտ ռազմական թիրախներին։

Մեկ այլ թիրախ էր Տամբովի մարզում գտնվող օբյեկտը, որը զբաղվում է ռուսական զենքի արտադրությամբ։ Առաջնագծից հեռավորությունը գրեթե 600 կիլոմետր է», – սոցցանցերում գրել է Զելենսկին։

Բացի այդ, ռուսական Telegram ալիքների բաժանորդների բողոքների համաձայն՝ Սանկտ Պետերբուրգում բջջային ինտերնետը անջատված է հարձակման պատճառով։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը իր սոցհարթակներում հրապարակել է քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին տեղեկատվություն։

Հաղորդագրությունում նշվում է, որ հունիսի 3-ի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրոնշտադտի, Կիրովսկիի և Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքային օբյեկտների վրա՝ «վնասելով մի քանի օբյեկտներ»։

Բեգլովի խոսքով՝ մի քանի մարդ վիրավորվել է, բայց զոհեր չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները զբաղվում են հարձակման հետևանքների վերացմամբ։

Հատկանշական է, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում այսօր մեկնարկում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը, որին մասնակցում են աշխարհի մի քանի տասնյակ երկրների պաշտոնյաններ, քաղաքական, գործարար ոլորտի և այլ գործիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Միջոցառմանն ավանդաբար կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Fri, 06 Nov 2026 21:45:20…

13 րոպե ago

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ Fri, 06 Nov 2026 21:32:41 +0400 Վաղը՝ նոյեմբերի 7-ին,…

26 րոպե ago

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Fri, 06 Nov 2026…

28 րոպե ago

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը հոսպիտալացվել է

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը հոսպիտալացվել է Fri, 06 Nov 2026 21:23:21 +0400 Անջելինա…

35 րոպե ago

300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից

300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից Fri, 06 Nov 2026 21:15:01 +0400 2023թ․ աշնանը Տավուշի…

43 րոպե ago

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել Fri, 06 Nov 2026 21:03:17 +0400 Պարտությունից…

55 րոպե ago