300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից
Fri, 06 Nov 2026 21:15:01 +0400
2023թ․ աշնանը Տավուշի մարզում հաստատվել էր 780 ընտանիք` 2970 անձ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ թե ներկայումս Տավուշի մարզում Արցախից բռնագաղթած քանի՞ ընտանիք, քանի՞ անձ է բնակվում, քանի՞ ընտանիք է օգտվել արցախցիների համար նախատեսված պետական բնակարանային ապահովման ծրագրից։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․
«Ս/թ նոյեմբերի 3-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 442 ընտանիք և 1593 անձ, իսկ բնակարանային ապահովման պետական ծրագրի վերաբերյալ հարցերով առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»: 3 տարում Տավուշից հեռացել է արցախցի 338 ընտանիք` 1377 անձ եւ ժամանակի ընթացքում դրանց թիվն աճում է։