Գովել է Խամենեիին և նշել նրան հանդիպելու ցանկության մասին

Գովել է Խամենեիին և նշել նրան հանդիպելու ցանկության մասին

Wed, 03 Jun 2026 15:30:15 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հետ։

«Ես կուզենայի հանդիպել նրա հետ, – ասել է նա The New York Post-ին տված հարցազրույցում, – Կցանկանայի հանդիպել բոլորի հետ։ Կուզեի հանդիպել նրա հետ, և մենք, հավանաբար, մի օր կհանդիպենք՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ապագայում չի բացառում Իրանի գերագույն առաջնորդի հետ անձնական հանդիպումը․ «Ես, հավանաբար, ինչ-որ պահի կհանդիպեմ այաթոլլայի հետ»։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ դեռևս անձամբ չի ճանաչում Խամենեիին։ «Ես դեռ պատիվ չեմ ունեցել հանդիպելու այաթոլլահի հետ։ Նրա մոտ ամեն ինչ չէ, որ լավ է, նա շատ տարբեր բաների կարիք ունի», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև ընդգծել է, որ Մոջթաբա Խամենեին ներգրավված է բանակցային գործընթացում։ «Այաթոլլահ [Մոջթաբա – խմբ.] Խամենեին մասնակցում է բանակցություններին։ Նրան մեծ հարգանքով են վերաբերվում», – նշել է ԱՄՆ առաջնորդը։

Ըստ Թրամփի՝ Իրանի հետ բանակցությունները «արագ են ընթանում»։ Նա նշել է, որ Իրանի կողմից իր միջուկային զենքի ծրագրից հրաժարվելը մնում է հիմնական հարցը։ «Իրանն արդեն համաձայնել է, որ միջուկային զենք չի ունենա։ Նրանք կարող են փոխել իրենց միտքը, բայց դա է հիմնական հարցը», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելին, Թրամփը ենթադրել է, որ Իրանի ծովային շրջափակումը կարող է ուժի մեջ մնալ մինչև սեպտեմբեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Dior-ը մասնավոր անվտանգության աշխատակիցներ է տեղակայել՝ Փարիզում անկարգությունների ֆոնին

Dior-ը մասնավոր անվտանգության աշխատակիցներ է տեղակայել՝ Փարիզում անկարգությունների ֆոնին Mon, 19 Oct 2026 16:15:44 +0400…

8 րոպե ago

Կիևին հարվածելու համար գործընկերներին է մեղադրում, ոչ թե Ռուսաստանին

Կիևին հարվածելու համար գործընկերներին է մեղադրում, ոչ թե Ռուսաստանին Mon, 19 Oct 2026 16:00:05 +0400…

24 րոպե ago

Գլոբալ շոու` մորթվող ծառերի ֆոնին

Գլոբալ շոու` մորթվող ծառերի ֆոնին Mon, 19 Oct 2026 15:45:43 +0400 Այս օրերին Երևանը ցնծում…

38 րոպե ago

Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներին

Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներին Mon, 19 Oct 2026 15:30:30 +0400…

54 րոպե ago

Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026»-ի միանձնյա առաջատար

Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026»-ի միանձնյա առաջատար Mon, 19 Oct 2026 15:15:19 +0400 Գրոսմայստեր Էմին…

1 ժամ ago

Փորձել են սպանել կին պատգամավորին

Փորձել են սպանել կին պատգամավորին Mon, 19 Oct 2026 15:00:14 +0400 Ավստրալիայում անկախ դաշնային պատգամավոր…

1 ժամ ago