Զելենսկու գրասենյակը նենգափոխում է ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին խոսույթը

Զելենսկու գրասենյակը նենգափոխում է ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին խոսույթը

Wed, 03 Jun 2026 18:05:19 +0400


Ռուսաստանը կարող է Հայաստանի դեմ կրկնել այն նույն սցենարը Հայաստանի դեմ, որն արդեն կիրառել է Ուկրաինայի դեմ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ մեկնաբանելով ՌԴ ղեկավարության կողմից Երևանին ուղղված նախազգուշացումները, ըստ որի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու դեպքում Հայաստանը կարող է արժանանալ «Ուկրաինայի ճակատագրին»։

Նա ասել է, որ առաջին նախազգուշացնող նշանները ի հայտ են եկել երկու տարի առաջ, և այդ ժամանակվանից ի վեր սպառնալիքը միայն աճել է։

Բուդանովն այս զարգացումը անվանել է իրատեսական՝ հաշվի առնելով թե՛ Մոսկվայի աշխարհագրությունը, թե՛ ռազմական ներուժը։

«Սա նորություն չէ։ Նման ազդանշանները, ասենք, սկսվել են երկու տարի առաջ։ Իմ անձնական կարծիքով՝ այո, դա բացարձակապես իրատեսական է։ Ինչո՞ւ։ Աշխարհագրությունը թույլ է տալիս դա… Եվ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հզորությունը համեմատելը անիմաստ է։ Բոլորը հասկանում են դա», – ասել է Բուդանովը։

Հատկանշական է, որ Կրեմլից հնչող հայտարարությունները Հայաստանի և Ուկրաինայի ճակատագրերի համատեքստում տրամագծորեն այլ համատեքստ ունեն, մինչդեռ Կիևում որոշել են իրենց հակառուսական նարատիվները պրոյեկտել հայ-ռուսական ներկայիս ոչ հարթ հարաբերությունների և առիթն օգտագործել մեղադրանքներ հասցեագրել Ռուսաստանի իշխանություններին։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր հետևյալը․ «Մենք ճիշտ ենք համարում, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե, որի ընթացքում կորոշվի, թե Հայաստանը որտեղ պետք է լինի՝ Եվրամիությունո՞ւմ, թե՞ Եվրասիական միությունում»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»:

Պուտինը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին․ «Ես Փաշինյանին ասել եմ՝ այն ամենը, ինչ լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի կլինի նաև Ռուսաստանի համար։ Բայց այստեղ խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է։ Ուկրաինայում ճգնաժամն էլ հենց դրանից սկսվեց»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միայն տղամարդը կարող էր անել այն, ինչ արել է տիկին Յոլյանը

Միայն տղամարդը կարող էր անել այն, ինչ արել է տիկին Յոլյանը Wed, 26 Aug 2026…

10 րոպե ago

«Ուրախ ավտոբուսի» բոլոր ուղևորներին հրավիրեք Սյունիք, թող գնան Գորիսից Կապան

«Ուրախ ավտոբուսի» բոլոր ուղևորներին հրավիրեք Սյունիք, թող գնան Գորիսից Կապան Wed, 26 Aug 2026 15:10:05…

16 րոպե ago

Այս զիջումներով ինքը վճարում է իրեն վարչապետ նշանակելու համար

Այս զիջումներով ինքը վճարում է իրեն վարչապետ նշանակելու համար Wed, 26 Aug 2026 15:00:45 +0400…

25 րոպե ago

ԱՄՆ-ն դադարեցրեց վիզայի հարցազրույցների նշանակումն ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ն դադարեցրեց վիզայի հարցազրույցների նշանակումն ամբողջ աշխարհում Wed, 26 Aug 2026 15:00:35 +0400 ԱՄՆ Պետքարտուղարությունը…

25 րոպե ago

Քաղաքապետարանի աշխատողները կոտրել են քաղաքացու մեքենայի ապակին

Քաղաքապետարանի աշխատողները կոտրել են քաղաքացու մեքենայի ապակին Wed, 26 Aug 2026 14:49:22 +0400 «Հրապարակ»-ին է…

37 րոպե ago

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարքվել է

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարքվել է Wed, 26 Aug 2026 14:37:53 +0400 ԱԺ պատգամավոր…

48 րոպե ago