Երևանը հասկանում է, որ առանց ՌԴ-ի Հայաստանի համար դժվար կլինի․ զգուշացնում է Շոյգուն

Երևանը հասկանում է, որ առանց ՌԴ-ի Հայաստանի համար դժվար կլինի․ զգուշացնում է Շոյգուն

Wed, 03 Jun 2026 20:45:06 +0400


Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի դուրս գալը ճգնաժամից, որը կհաջորդի ԵՄ-ի հետ Երևանի կապերի ընդլայնման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Ուզում եմ ուղիղ ասել՝ մենք չենք ֆինանսավորելու ո՛չ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, ո՛չ եվրոպական չափանիշների անցնելու գործընթացի դյուրացումը, ո՛չ էլ դրան հաջորդող տնտեսական ճգնաժամից վերականգնվելը», – ասել է Շոյգուն։

Նրա կարծիքով` պաշտոնական Երևանը չի ցանկանում ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ եթե Հայաստանի բնակչությունը դեմ լինի, իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպացի հովանավորների հետ:

«Այդ հայտարարության հետևում կա նշված հանրաքվեն անցկացնելու ակնհայտ դժկամություն։ Միանգամայն հնարավոր է, որ բնակչությունը դեմ կքվեարկի, և այսօրվա իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ իրենց եվրոպացի հովանավորների հետ», – ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանի ՀՆԱ–ն ԵԱՏՄ անդամակցության 10 տարվա ընթացքում աճել է գրեթե երեք անգամ՝ 10,5 մլրդ դոլարից հասնելով ավելի քան 29 մլրդ դոլարի, ընդ որում` վերջին երեք տարիներին 40% աճ է ապահովել։

Երևանը հասկանում է, որ առանց Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի Հայաստանի համար, մեղմ ասած, դժվար կլինի, նկատել է Շոյգուն և հավելել՝ ՀՀ տնտեսության գրեթե ողջ իրական հատվածը կապված է ՌԴ-ի, ոչ թե Եվրոպայի հետ։

Նա վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չի հաջողվի նաև խուսափել արդյունաբերության և բնակչության համար էլեկտրաէներգիայի թանկացումից:
Գազը կարող է 3-4 անգամ թանկանալ, զբոսաշրջության կրճատումից կորուստները կարող են հասնել 1,5 մլրդ դոլարի։

Նա նշել է, որ ԵՄ-ն կարող է շահավետ նախագծերի համար փոքր գումարներ հատկացնել, սակայն Եվրամիությունը պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է` ԵՄ-ի հետ ինտեգրումը նշանակում է խզել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ կապերը:

«ԵՄ-ի հետ ինտեգրումը, թեկուզ այն ներկայացվի որպես դիվերսիֆիկացիա, նշանակում է խզում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ, որքան էլ առանձին գործիչներ հավաստիացնեն, թե դա այդպես չէ։ Նման քայլերը Հայաստանի տնտեսությունը կհասցնեն խոր ճգնաժամի», – զգուշացրել է Շոյգուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից Thu, 16 Jul 2026 21:45:18 +0400 Ռուսաստանի ԱԳՆ…

8 րոպե ago

Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք, որ տեր կկանգնի մեր երկրին

Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք, որ տեր կկանգնի մեր երկրին Thu, 16…

22 րոպե ago

Կտրել են տղամարդու երկու ձեռքը

Կտրել են տղամարդու երկու ձեռքը Thu, 16 Jul 2026 21:30:28 +0400 Հնդկաստանում, բենզալցակայանում տեղի ունեցած…

23 րոպե ago

Նոր սկանդալ. Արգենտինային կտուգանե՞ն

Նոր սկանդալ. Արգենտինային կտուգանե՞ն Thu, 16 Jul 2026 21:15:11 +0400 Արգենտինայի ազգային հավաքականը կարող է…

38 րոպե ago

Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ և շատ ավելի լուրջ հետևանքներ

Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ և շատ ավելի լուրջ հետևանքներ…

50 րոպե ago

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը՝ փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը՝ փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի Thu, 16 Jul 2026 21:00:40 +0400 Latest…

53 րոպե ago