Կորցրել է մեր վստահությունը

Կորցրել է մեր վստահությունը

Thu, 04 Jun 2026 09:00:07 +0400


Հանրային վստահությունը շահելը բարդ է, իսկ կորցնելը` շատ դյուրին: Երբ դու հարյուր հազարների առաջ ինչ-որ խոստում ես տալիս, ու ամիսներ անց պարզվում է, որ ուղղակի խաբել ես մարդկանց, ինչո՞ւ պետք է մարդիկ դրանից հետո հավատան քո խոսքին, վստահեն քեզ: Դա նշանակում է, որ դու արժանի չես քո բարձր պաշտոնին: Իսկ նման իրավիճակներ այս 8 տարում անթիվ-անհամար են եղել: Վստահ եմ, որ ամեն մեկդ հիշում եք տարբեր դրվագներ, երբ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից, ի լուր աշխարհի, հայտարարություն է արել, ապա որոշ ժամանակ անց դրա ճիշտ հակառակը պնդել:

Օրինակ, ասում էր, որ չի կարող այնպես լինել, որ մի օր արթնանաք ու իմանաք, որ ես ինչ-որ կարեւոր հարց եմ լուծել, ասենք` Արցախի հարցը: Խոստանում էր, որ գալու է Հանրապետության հրապարակ, հավաքելու է ժողովրդին եւ նրա հետ քննարկելու է ցանկացած քայլ, որոշում, որի շահառուն հայ մարդն է, ՀՀ քաղաքացին: 8 տարում մենք հազարավոր նման դեպքեր ենք հիշում, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումները կայացվել են միանձնյա, եւ անգամ իր ՔՊ-ական թիմը դրանց կայացմանը չի մասնակցել:

Բայց ամենամերժելի բանը, որ արել է այս իշխանությունը, մեր ազգի ու մեր պետության կորուստները որպես ձեռքբերումներ, պարտությունը որպես հաղթանակ, ինքնիշխանության ոչնչացումը որպես ինքնիշխանության հաղթանակ ներկայացնելն է եւ օտար պետություններից, մեր թշնամիներից եկող հրահանգները, նրանց ցանկությունները սիրահոժար, մի բան էլ ավելցուկով ու առաջանցիկ կատարելը:

Վստահ եմ, որ Ալիեւն ու Էրդողանն ամեն անգամ տարակուսում են, թե ինչու է Փաշինյանն իրենց պահանջների կատարման հարցում նման ջերմեռանդություն ցուցաբերում եւ ամեն անգամ «հաճելի սյուրպրիզներ» մատուցում իրենց, երբ դրա կարիքը բոլորովին չկա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի Sun, 30 Aug 2026 21:00:55 +0400 Երևան քաղաքում օգոստոսի…

8 րոպե ago

Բրիտանական ռազմական ընկերությունների ղեկավարները նախազգուշացվել են ռուսական սպառնալիքի մասին. Daily Mail

Բրիտանական ռազմական ընկերությունների ղեկավարները նախազգուշացվել են ռուսական սպառնալիքի մասին. Daily Mail Sun, 30 Aug 2026…

24 րոպե ago

Աշխարհահռչակ երգչուհու տեսքն անհանգստացրել է երկրպագուներին

Աշխարհահռչակ երգչուհու տեսքն անհանգստացրել է երկրպագուներին Sun, 30 Aug 2026 20:30:54 +0400 Կանադացի աշխարհահռչակ երգչուհի…

38 րոպե ago

Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ

Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ Sun, 30 Aug 2026 20:15:53 +0400…

53 րոպե ago

Հանդես են գալիս բարիդրացիական հարաբերությունների օգտին

Հանդես են գալիս բարիդրացիական հարաբերությունների օգտին Sun, 30 Aug 2026 20:00:22 +0400 Իրանը հանդիսանում է…

1 ժամ ago

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գերեզման է հայտնաբերվել

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գերեզման է հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 19:45:13 +0400 Իտալիայի Հռոմի…

1 ժամ ago