«Հրապարակ»․ Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է

«Հրապարակ»․ Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է

Thu, 04 Jun 2026 09:15:37 +0400


«Այն, ինչ որ անում էին, նաեւ՝ խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ»․ Իջեւանի Գանձաքար գյուղում օրեր առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը` նկատի ունենալով Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժումը` ի պաշտպանություն Տավուշի:

«Եթե մենք 2024 թվին տրվեինք ճնշումների եւ գնայինք ուրիշ ճանապարհով, ապա այսօր մենք առնվազն Իջեւանի կեսը կորցրած կլինեինք։ Այն, ինչը որ անում էին, նաեւ՝ խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ: Եթե ժողովուրդն այդ «խաչով մարդկանց» հետեւից գնար, ապա սահմանն Իջեւանի միջով էր անցնելու, իսկ այսօր Իջեւանն ազատ է ու բարեկեցիկ։ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասում էր, որ Ոսկեպարի եկեղեցին հանձնվելու է ադրբեջանցիներին, Կիրանցում երեխաները դպրոց չեն կարող գնալ, բայց այդպես չի եղել։ Այսօր Կիրանցում երեխաներն ապրում են առանց անվտանգության մի մտավախության: Հետո ասում են՝ ո՞վ է երաշխավորը՝ ես եմ երաշխավորը։ Այսօր Կիրանցում երեխա կա՞, որը մտավախություն ունի դպրոց գնա կամ գնա ֆուտբոլի դաշտում խաղալու, որեւէ ծնող կա՞ Կիրանցում, որն ասում է, թե իր երեխային դպրոց չի ուղարկում՝ ասելով, թե անվտանգ չէ: Որովհետեւ Կիրանցից հարյուրավոր, հազարավոր կիլոմետր գտնվող պետություններ են իր անվտանգության երաշխավորը»,- ասել էր Փաշինյանը` շոկ առաջացնելով այդ ելույթը լսողների մոտ:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե իշխանությունը գնար Սրբազան շարժման ճանապարհով, ապա Իջեւանի կեսը կորցրած կլինեինք, որակեց «ցնդաբանություն», ապա հավելեց. «Նրա ասածները բանականության եւ տրամաբանության հետ պարզապես որեւէ աղերս չունեն: Եթե այսքան հանձնելուց հետո դեռ ինչ-որ մարդիկ պետք է մտածեն, որ ընդդիմադիր ուժերը կարող էին ինչ-որ տարածքներ հանձնել, ապա անիմաստ է նրանց ինչ-որ բան բացատրելը: Նիկոլ Փաշինյանն այժմ էլ անոնսում է նոր տարածքներ հանձնելու մասին: Բարխուդարլուի մասին է խոսում, այլ բնակավայրերի մասին է խոսում` կիրառելով ադրբեջանական անվանումներ, Ազատամուտի հարակից տարածքներից է խոսում, եւ այսպես շարունակ: Հիմա ո՞վ է հող հանձնողը՝ մե՞նք, սրբազա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, այդ նա է ասում` էս տարածքն Ադրբեջանինն է, պիտի տանք, էն տարածքն Ադրբեջանինն է, պիտի տանք, Արցախն Ադրբեջանինն է, եւ վերջ, ու այս ամենի ֆոնին ոչ մի խոսք մեր օկուպացված տարածքների մասին: Այս մարդը միայն հանձնելուց ու տալուց է խոսում` ոչ մի բանի դիմաց: Նիկոլ Փաշինյանի համար հող հանձնելը երջանկության դրսեւորում է: Նա ուրախանում է, հաճույք է ստանում դրանից: Կիրանցից տարածքներ հանձնեցին, դիմել էինք դատախազություն: Ժամանակին այդ մարդկանց կադաստրի վկայականներ են տվել, ես դատախազին էլ հարց տվեցի այդ մասին, սակայն ոչ մի պատասխան չստացա: Հայկական տարածքներն այժմ փաստացի հանձնվել են Ադրբեջանին, եւ տեղը դրել են ադրբեջանական դրոշներ: Ինչպե՞ս կարող է բանական մարդն այս ամենից իրեն լավ զգալ` միայն ցավ, ուրիշ ոչինչ, չի կարող ապրել հայ մարդն այս ամենի ֆոնին: Նիկոլ Փաշինյանը հիմարություններով է լցնում օրակարգը, ու ստացվում է, որ մենք էլ արդարանում ենք»:

Ինչո՞ւ է Սրբազան շարժումը մնացել Փաշինյանի կոկորդին, որի մասին նա խոսում է նաեւ այսօր` երկու տարի անց, երբ շարժման առաջնորդը հորինված մեղադրանքով դեռ գտնվում է բանտում, եւ նրա մեղքը չի ապացուցվում: Այդ շարժումից անցել է երկու տարի։ «Պատճառն այն է, որ նա ավելի շատ տարածքներ պիտի հանձներ, իսկ մենք մեր շարժումով դրանց մի մասի հանձնումը կանխեցինք: Մենք թույլ չտվեցինք, որ այլ տարածքներ էլ հանձներ: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նաեւ այդ տարածքներն է հանձնելու, նա ուզում է իր կիսատ թողած գործը շարունակի: Հուսանք՝ չի ընտրվի, եւ այլեւս ոչինչ չի հանձնվի: Այս մարդն անուղղելի է, նա, որպես նախընտրական խոստում, նորից տարածքների հանձնում է առաջարկում: Խոսքն Ազատամուտից Բերդ գնացող ճանապարհի մասին է: Ինչո՞ւ են մեր ընկերները, սրբազանը եւ մյուսները մինչ այս պահն անազատության մեջ․ որովհետեւ նրանք կանխել էին այդ պրոցեսը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

3 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

3 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

3 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

4 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

4 ժամ ago

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել Sun, 20 Sep 2026 23:15:43 +0400…

4 ժամ ago