«Հրապարակ». Նախընտրական դեկոր` Մարտի 1-ի գործի տեսքով

«Հրապարակ». Նախընտրական դեկոր` Մարտի 1-ի գործի տեսքով

Thu, 04 Jun 2026 12:15:17 +0400


Որքան ավելի են մոտենում ընտրությունները, այնքան ավելի հաճախ է իշխանությունը հիշում Մարտի 1-ի մասին եւ անգամ փորձում բացահայտման պատրանք ստեղծել: Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի գործով, որը Մարտի 1-ի գործով վերջերս մեղադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու, ցուցարարներին բռնությունների ենթարկելու համար, դեռ դատական քննություն է ընթանում: Դատարանում միջնորդություն էր ներկայացվել՝ Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված, 2024 թվականին մահացած՝ Քրեակատարողական վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի որդուն ճանաչել տուժող: Դատարանը միջնորդությունը բավարարել է: Եվ ահա՝ այս փոքր ընթացակարգային որոշումը դատախազությունը հատուկ լուսաբանում է եւ հիշեցնում նախապատմությունը․ 20 թվականին՝ նույն նիկոլական իշխանության օրոք, Աֆյանին արդարացրել էին, իսկ մոտ մեկ տարի առաջ Աննա Վարդապետյանը վերացրել է Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը, կրկին քննություն իրականացրել եւ ուղարկել դատարան: Այստեղ վիպասանը կասեր՝ եւ անցավ մեկ տարի: Մեկ տարի պահանջվեց, որ Սաղաթելյանի որդուն տուժողի իրավահաջորդ ճանաչեն ու այս մասին մի խառը հաղորդագրություն տարածեն՝ գործը բացահայտելու ցանկության իմիտացիա ստեղծելով:

«Բացահայտող էիք՝ Մուշեղ Սաղաթելյանի կենդանության օրոք բացահայտեիք: Նա շատ բաներից տեղյակ էր: Զբաղված են մարդկանց անունը շահարկելով ինֆորմացիոն ֆոն ստեղծելու ջանքերով»,- ասում է ԲՀԿ պատգամավորության թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը Մուշեղ Սաղաթելյանի ընկերն է եղել եւ, ինչպես Սաղաթելյանը, Մարտի 1-ի գործով ազատազրկվածներից է: Նա վստահ է, որ եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրական գործընթացի սուբյեկտ չլիներ, Մարտի 1-ի գործի շուրջ ինֆորմացիա չէր լինի: «Նիկոլ Փաշինյանը բացառապես իր քաղաքական մերկանտիլ օրակարգը սպասարկելու խնդիր ունի, ոչ ավելի»,- ասում է Սուրենյանցը:

Ըստ նրա, հենց Փաշինյանն է վիժեցրել Մարտի 1-ի գործի բացահայտումը: «Փաշինյանի թյունինգ արած ՍԴ-ն էր, որն ըստ էության արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին, եւ այդ պահից սկսած՝ Մարտի 1-ի գործի բացահայտման բոլոր հեռանկարներն ի դերեւ եղան: Նախ՝ որովհետեւ իշխանությունը կորցրեց այն բացահայտելու բարոյական, իրավական եւ քաղաքական լեգիտիմությունը, որովհետեւ ՍԴ վճռից հետո նոր իրավիճակ ստեղծվեց: Եվ երկրորդ․ չեմ հասկանում, թե ոնց են պատասխանատվության ինստիտուտը գործի դնելու, եթե վաղեմության բոլոր ժամկետներն անցած են: Երրորդն էլ՝ ինչպես Փաշինյանի բոլոր գործողությունները, այնպես էլ սա, տեղավորվում է նախընտրական դեկորացիայի մեջ, ու ընտրական կամպանիայի ավարտից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը թե՛ Մարտի 1-ն է մոռանալու, թե՛ մի շարք այլ բաներ, որոնց շուրջ հիմա աղմուկ է բարձրացնում»:

8 տարվա իշխանությունը երբ նույն հորթային հրճվանքով խոստանում է այն, ինչ խոստացել է 2018-ին՝ բացահայտել Մարտի 1-ի գործը, սա միայն ծիծաղ կարող է առաջացնել: Մարտի 1-ի բացահայտումը կարեւոր չէ՞։ «Այդ կարգի բացահայտումներն արժեք ունեն միայն թարմ հետքերով, օպերատիվ կարգով: Մարտի 1-ը զգայուն ու ցավոտ իրադարձություն է, որպես մասնակից, որպես այդ իրադարձությունների արդյունքում ազատազրկված եմ դա ասում, բայց դա ներքաղաքական կյանքին վերաբերող դրվագ է: 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստն այնպես շուռ տվեցին ամեն ինչ գլխիվայր, որ հիմա հաստատապես Մարտի 1-ը՝ իր ամբողջ ողբերգականությամբ ու հետեւանքներով, այլեւս ակտուալ չէ: Լավ կլիներ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրվեին իրական հարթության վրա, հասկանային` ով ու ինչու կործանեց Արցախը, եւ ես կարծում եմ, որ հայրենիքի գողերը որեւէ իրավունք չունեն նախկինում կատարված որեւէ հանցագործություն բացահայտելու: Կգա մաքուր իշխանություն եւ այդ ամենով զբաղվելու իրավունք ու հնարավորություն կունենա»,- նկատեց քաղաքագետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես պատրաստել օգտակար նախաճաշ

Ինչպես պատրաստել օգտակար նախաճաշ Sun, 25 Oct 2026 23:00:51 +0400 Լիբանանցի սննդաբան Բաթուլ Թորմոսը ներկայացրել…

4 րոպե ago

Երկրի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին․ յուրաքանչյուր ոտնահարված իրավունք պետք է վերականգնվի

Երկրի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին․ յուրաքանչյուր ոտնահարված իրավունք պետք է վերականգնվի Sun, 25 Oct 2026…

5 րոպե ago

ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ

ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ Sun, 25 Oct 2026…

16 րոպե ago

«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում

«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում Sun, 25 Oct 2026 22:47:37…

18 րոպե ago

Արմավիրցիների ավելի քան 63%-ը ընտրությանը չի մասնակցել

Արմավիրցիների ավելի քան 63%-ը ընտրությանը չի մասնակցել Sun, 25 Oct 2026 22:43:53 +0400 Ինչպես հայտնի…

21 րոպե ago

Չենք ուզում վախեցնել, բայց լրջագույն, ծանր շրջան ենք մտնում

Չենք ուզում վախեցնել, բայց լրջագույն, ծանր շրջան ենք մտնում Sun, 25 Oct 2026 22:30:24 +0400…

35 րոպե ago