Ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ են ստեղծում

Ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ են ստեղծում

Thu, 04 Jun 2026 18:00:33 +0400


Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մշակում են նախագիծ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցային հարթակ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։

Վերոնշյալ երեք երկրների դիվանագետները, համաձայն հոդվածի, ներկայումս անցկացնում են ակտիվ քննարկումներ մեկմեկու, ինչպես նաեւ Կիեւի հետ, թե ինչպես կարելի է Մոսկվային դրդել սկսել երկխոսություն։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները փաստացի հեռու է քաշվել միջնորդի իր ստանձնած դերակատարությունից, եվրոպական երկրները որոշել են այդ ընդմիջումից օգտվել եւ փորձել Վլադիմիր Պուտինին ներգրավել պատերազմի դադարեցման պայմանների քննարկման պրոցեսի մեջ։

Վերջնական խոսքը, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկունն է։ Եվրոպացիները չեն պատրաստվում պարտադրել Կիեւին ռազմավարություն, որը վերջինս պատրաստ չէ ընդունել։

Շատ վերլուծաբաններ արդեն հայտարարել են, որ դա անարդյունք եւ դեռ չսկսված՝ տապալված ձեռնարկ է, քանի որ մարտի դաշտում հաջողություններ ունեցող Ռուսաստանը չի երկխոսի այնպիսի հարթակում, որտեղ վերջին խոսքի իրավունքը Կիեւին է վերապահված։
Որոշ եվրոպացի պաշտոնյաներ էլ կարծում են, որ բանակցային հարթակ ստեղծելու ջանքերի փոխարեն Կիեւին պետք է որքան հնարավոր է շատ զենք տալ եւ ինչքան հնարավոր է՝ խստացնել Ռուսաստանի դեմ սանկցիաները։

Բացի այդ, եվրոպացի դիվանագետները չեն մոռանում նաեւ նշել, որ Եվրոպայի ցանկացած քայլ այդ ուղղությամբ պետք է համաձայնեցնել Վաշինգտոնի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ով է Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցիների մասին խոսույթը

Ով է Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցիների մասին խոսույթը Thu, 04 Jun 2026 22:39:54 +0400…

10 րոպե ago

Ուժգին երկրաշարժ՝ Միացյալ Նահանգներում

Ուժգին երկրաշարժ՝ Միացյալ Նահանգներում Thu, 04 Jun 2026 22:30:19 +0400 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է…

19 րոպե ago

Դուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը Փաշինյանին

Դուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը Փաշինյանին Thu,…

23 րոպե ago

Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան Thu, 04 Jun 2026 22:15:21 +0400…

34 րոպե ago

Լրագրող Արամ Դավթյանին ազատ արձակեցին, նա գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ

Լրագրող Արամ Դավթյանին ազատ արձակեցին, նա գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ Thu, 04 Jun…

43 րոպե ago

Բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանների

Բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանների Thu, 04 Jun 2026 22:00:19 +0400 Անգլիայում ավելի…

49 րոպե ago