Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ են ստեղծում

Ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ են ստեղծում

Thu, 04 Jun 2026 18:00:33 +0400


Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մշակում են նախագիծ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցային հարթակ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։

Վերոնշյալ երեք երկրների դիվանագետները, համաձայն հոդվածի, ներկայումս անցկացնում են ակտիվ քննարկումներ մեկմեկու, ինչպես նաեւ Կիեւի հետ, թե ինչպես կարելի է Մոսկվային դրդել սկսել երկխոսություն։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները փաստացի հեռու է քաշվել միջնորդի իր ստանձնած դերակատարությունից, եվրոպական երկրները որոշել են այդ ընդմիջումից օգտվել եւ փորձել Վլադիմիր Պուտինին ներգրավել պատերազմի դադարեցման պայմանների քննարկման պրոցեսի մեջ։

Վերջնական խոսքը, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկունն է։ Եվրոպացիները չեն պատրաստվում պարտադրել Կիեւին ռազմավարություն, որը վերջինս պատրաստ չէ ընդունել։

Շատ վերլուծաբաններ արդեն հայտարարել են, որ դա անարդյունք եւ դեռ չսկսված՝ տապալված ձեռնարկ է, քանի որ մարտի դաշտում հաջողություններ ունեցող Ռուսաստանը չի երկխոսի այնպիսի հարթակում, որտեղ վերջին խոսքի իրավունքը Կիեւին է վերապահված։
Որոշ եվրոպացի պաշտոնյաներ էլ կարծում են, որ բանակցային հարթակ ստեղծելու ջանքերի փոխարեն Կիեւին պետք է որքան հնարավոր է շատ զենք տալ եւ ինչքան հնարավոր է՝ խստացնել Ռուսաստանի դեմ սանկցիաները։

Բացի այդ, եվրոպացի դիվանագետները չեն մոռանում նաեւ նշել, որ Եվրոպայի ցանկացած քայլ այդ ուղղությամբ պետք է համաձայնեցնել Վաշինգտոնի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքուն՝ ռուս-ուկրաինական բանակցությունների նոր հարթա՞կ․ Կրեմլի պարզաբանումը

Բաքուն՝ ռուս-ուկրաինական բանակցությունների նոր հարթա՞կ․ Կրեմլի պարզաբանումը Thu, 30 Apr 2026 20:30:28 +0400 Այս պահին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով