Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Կանխատեսումներ և խաղադրույք․ Ցուկերբերգը նոր հարթակ է ստեղծում

Կանխատեսումներ և խաղադրույք․ Ցուկերբերգը նոր հարթակ է ստեղծում

Wed, 24 Jun 2026 17:00:33 +0400


Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանձնարարել է ընկերության աշխատակիցներին մշակել Polymarket-ի նման կանխատեսումների և խաղադրույքների սեփական հարթակ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ընկերության ներսում գտնվող աղբյուրներին։

Ըստ թերթի՝ նախագիծը մշակվում է որպես առանձին բջջային հավելված, որը գործում է «Arena» անվան տակ։ Օգտատերերը կկարողանան կանխատեսումներ անել տարբեր միջոցառումների, այդ թվում՝ սպորտային մրցումների, տնտեսական գործընթացների և քաղաքական զարգացումների վերաբերյալ։

Սկզբնական փուլում ծառայությունը կօգտագործի խաղի մեջ կուտակված միավորները՝ իրական փողով խաղադրույքների փոխարեն։ Սակայն, Times-ի աղբյուրներից մեկը ենթադրել է, որ ծառայությունը ապագայում կարող է անցնել կանխիկ խաղադրույքների մոդելի։

Թերթը նշում է, որ նոր հավելվածը նախատեսվում է մշակել Meta-ի Facebook, Instagram և WhatsApp հարթակներից առանձին, բայց այս ծառայությունները կարող են օգտագործվել դրա առաջխաղացման համար։

Թերթի աղբյուրները նախագիծը անվանում են փորձարարական, բայց ընդգծում են, որ այն ընկերության ներսում բարձր առաջնահերթություն է ստացել։ Հարթակի գործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը

«Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը Wed, 26 Aug 2026 10:45:25 +0400 Ռոբերտ …