Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Քանի փեսան համայնքապետ է, աներձագը պետք է ասֆալտ անի

Քանի փեսան համայնքապետ է, աներձագը պետք է ասֆալտ անի

Sat, 21 Nov 2026 13:25:32 +0400


ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրություն է ուղարկել Հրազդանի համայնքապետարան, համաձայն՝ որի «ՀՐԱԶԴԱՆԻ ՃՇՇՁ» ԲԲԸ-ն ընդերքօգտագործումն իրականացրել է առանց հողամասերի վարձակալության պայմանագրերի և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու: Մասնավորապես, ընկերությունը 2021 թվականի փետրվարի 1-ի թիվ L-628 լեռնահատկացման ակտի կոորդինատներով պարփակված տեղամասի 07-001-0271-0175 (մակերես՝ 9016 մ²) և 07-001-0271-0172 (մակերես՝ 17 մ²) կադաստրային ծածկագրերով հողատարածքների համար չի կնքել հողօգտագործման պայմանագիր, իսկ 07-001-0271-0132 (մակերես՝ 8303 մ²), 07-001-0271-0173 (մակերես՝ 1440 մ²) և 07-001-0271-0116 (մակերես՝ 1629 մ²) կադաստրային ծածկագրերով հողատարածքների համար չի կնքել հողօգտագործման պայմանագիր և չի փոխել հողի նպատակային նշանակությունը։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի` հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով:

Հրազդանի համայնքապետ Սեւակ Միքայելյանը «ՀՐԱԶԴԱՆԻ ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տնօրեն Էդգար Բաղդասարյանի նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ տուգանք 150 հազար դրամի չափով: Ի դեպ՝ եթե չլինեին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումները, այս ընկերությունը այդպես էլ կշարունակեր իր անօրինական գործունեությունը:

Իսկ ո՞վ է «ՀՐԱԶԴԱՆԻ ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տնօրեն Էդգար Բաղդասարյանը: Հրազդան համայնքի ճանապարհների վերանորոգման մեծ բաժինը` համայնքապետ Սեւակ Միքայելյանի պաշտոնավարման օրվանից ի վեր կատարում է այս ընկերությունը: Էդգար Բաղդասարյանը Սեւակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի աներորդին: Միքայելյաններն իրենց «խնամու» ընկերության հետ համատեղ տարիներ շարունակ իրականացրել են համայնքի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Այսպես. 2019թ. Հրազդան քաղաքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և փոսային աշխատանքների կատարման համար «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի հետ կնքվել է 13 մլն 645 հազ. դրամի պայմանագիր, իսկ 2020թ. նույն նպատակով կնքվել է մոտ 30 մլն դրամի պայմանագիր: 2021թ. օգոստոսին նույն ընկերության հետ կնքել է համայնքի Միկրոշրջան, Մ. Բաղրամյան, Կենտրոն, Հարավային, Ջրառատ և Վանատուր թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր՝ 445 մլն 884 հազ. դրամ արժեքով: 2022թ. հոկտեմբերին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային, գլխավոր և երկրորդային նշանակության ճանապարհների հիմնանորոգման նպատակով նույն կողմերի միջև կնքվել է 124 մլն դրամի պայմանագիր:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Wed, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով