Քահանային բռնի բանակ են տանում․ Ուկրաինայում ևս հակաեկեղեցական արշավ է

Քահանային բռնի բանակ են տանում․ Ուկրաինայում ևս հակաեկեղեցական արշավ է

Thu, 04 Jun 2026 20:00:28 +0400


Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները զորակոչել են կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հոգևորականին։ Ռազմաբժշկական զննում անցնելուց հետո նրան տարել են անհայտ ուղղությամբ, հայտնել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Խմելնիցկու թեմը։

«Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Խմելնիցկու թեմի հոգևորական, ավագ քահանա Անդրեյ Չորնիին տեղափոխող մեքենան և տարել նրան Դերաժնիա քաղաքում գտնվող Խմելնիցկու շրջանի զորակոչային կենտրոնի երրորդ բաժանմունք», – ասվում է թեմի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Թեմայի տվյալներով՝ ավագ քահանան առողջական խնդիրներ ունի։

Ուկրաինայի իշխանությունները կազմակերպել են երկրի նորագույն պատմության մեջ ամենամեծ հալածանքների ալիքը Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու՝ երկրի հավատացյալների ամենամեծ համայնքի դեմ:

Ռուսաստանի հետ կապերը վկայակոչելով՝ Ուկրաինայի տարբեր մարզերի տեղական իշխանությունները արգելել են ՈՒՈՒԵ-ի գործունեությունը:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սկսել է քրեական գործեր հարուցել ՈՒՈՒԵ հոգևորականների դեմ և անցկացնել «հակահետախուզական գործողություններ», այդ թվում՝ եպիսկոպոսների և քահանաների, եկեղեցիների և վանքերի խուզարկություններ՝ «հակաուկրաինական գործունեության» ապացույցներ փնտրելու համար: Ուկրաինայի դատարանները դատապարտել են որոշ հոգևորականների, և շատերը կալանքի տակ են:

Բացի այդ, իշխանություններն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուց խլել են վանքեր, անշարժ գույք և այլն, ֆիզիկական բռնություն կիրառել քահանաների և ՈՒՈՒԵ հետևորդների դեմ։

2024 թվականի սեպտեմբերի 23-ին երկրում ուժի մեջ է մտել Գերագույն ռադայի կողմից ընդունված և Վլադիմիր Զելենսկու կողմից ստորագրված օրենքը, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը

Նյու Յորքի դաշնային դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային…

1 ժամ ago

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից Sat, 22 Aug 2026 23:45:37 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

8 ժամ ago

Փաշինյանը միլիոնները բաժանեց

Փաշինյանը միլիոնները բաժանեց Sat, 22 Aug 2026 23:40:24 +0400 Ինչպես արդեն գրել ենք, այս օրերին…

8 ժամ ago

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը Sat, 22 Aug 2026 23:30:28 +0400 Սաուդական «Ալ Նասեր»…

8 ժամ ago

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի Sat, 22 Aug 2026 23:30:15 +0400 Նիկոլ…

8 ժամ ago

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ Sat, 22 Aug 2026 23:15:10 +0400 Ուժգին հրդեհ…

8 ժամ ago