Պատերազմը չի՛ ավարտվել, այսօր էլ այն շարունակվում է․ Վահագն Չախալյանի կոչը

Պատերազմը չի՛ ավարտվել, այսօր էլ այն շարունակվում է․ Վահագն Չախալյանի կոչը

Thu, 04 Jun 2026 21:15:51 +0400


Վահագն Չախալյանի՝ դատարանում հնչեցված հայտարարությունը

Ջավախքում և արտերկրում բնակվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող արժանապատիվ ջավախահայերին
Հանուն Հայաստանի՝ եկ Հայաստան և գնա ընտրության։

Իմ սիրելի և թասիբով ջավախահայեր, ես միայն պատերազմի ժամանակ՝ Հայաստանի համար այդ ճակատագրական օրերին եմ ձեզ խնդրանքով դիմել։

Պատերազմը չի՛ ավարտվել, այսօր էլ այն շարունակվում է, այսօր էլ իրավիճակը կրիտիկական է և պատերազմական, ուղղակի այսօր այն տրանսֆորմացվել է, այսօր Հայոց պետականության և անկախության թշնամիները տանկերով չեն հարձակվել մեզ վրա, այլ փափուկ ուժի և իրենց ազդեցության գործակալների միջոցով են փորձում հասնել իրենց բաղձալի նպատակին։

Իմ արժանապատիվներ, իմ ջավախահայեր, շատերդ տեղյակ եք, որ գրեթե մեկ տարի է գտնվում եմ անազատության մեջ, սահմանափակված է իմ ազատ տեղաշարժման և ազատ խոսքի իրավունքը, բայց փաշինյանական բռնաճնշումներն ու հալածանքներն ի զորու չեն եղել կոտրել իմ կամքը և պայքարել-հաղթելու վճռականությունը, ինչպես դա իզորու չեղավ անելու սահակաշվիլիական բռնաճնշումների և հալածանքների շղթան։

Իմ հզորներ, իմ մաքրամաքուրներ, իմ ջավախահայեր, այսօր էլ խնդրանքով դիմում եմ ձեզ, ձեզանից նրանց, ովքեր ՀՀ անձնագիր ունեն, հանդիսանում են ՀՀ քաղաքացի և սիրում են Հայաստանը, մի՛ զլացեք, ինչպես չզլացաք 44 օրյա պատերազմի օրերին, մի բռունցք դարձեք, հանուն Հայաստանի հունիսի 7-ին եկեք Հայաստան և մասնակցեք ընտրություններին, հանուն Հայաստանի հունիսի 7-ին եկեք Հայաստան և քվեարկեք։

Մի՛ զլացիր, ե՛կ, գնա ու քվեարկիր հանուն Հայաստանի։

Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա։

Հանուն ուժեղ Հայաստանի, հանուն բարգավաճ Հայաստանի և հանուն դաշնակցային Հայաստանի։

Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին

Հայաստանում բնակվող իմ շատ սիրելի ՀՀ քաղաքացիներ, իմ հայաստանցիներ, այսօր դատարանի այս դահլիճից դիմում եմ նաև ձեզ։

Դիմում եմ ձեզ, դիմում եմ քեզ, իմ շատ սիրելի եղբայր, ընկեր ու բարեկամ, դիմում եմ քեզ իմ արյունակից, մեր երակներով նույն արյունն է հոսում, հայի արյունը։ Հունիսի 7-ին կանխորոշվելու է իմ, քո, մեր երեխաների ապագան, հունիսի 7-ին որոշվելու է, թե նրանք Պետականություն և Հայրենք կժառանգեն, թե կմնան առանց նրանց։

Իմ ծանոթ և անծանոթ արյունակից, իմ թանկ բարեկամ,
եթե սիրում ես հայն ու Հայաստանը, Հայկ Նահապետին և Մովսես Խորենացուն, Շառլ Ազնավուրին և Նարեկացուն, խնդրում եմ քեզ հունիսի 7-ին գնա ընտրության,
եթե ուզում ես Հայաստանը հայկական մնա, հունիսի 7-ին գնա ընտրության,
եթե ուզում ես ապագայում էլ գնալ Ջերմուկ և հանգստանալ այնտեղ, ապագայում էլ վայելել Ջերմուկի բուժիչ օդն ու ջուրը, հունիսի 7-ին գնա ընտրության,
եթե ուզում ես Ապարանի սառը ջուրը մերը մնա, հունիսի 7-ին գնա ընտրության,
եթե ուզում ես Արագած սարը կարոտ չդառնա Արարատի պես սահմանից այն կողմ, հունիսի 7-ին գնա ընտրության,
եթե ուզում ես Հայաստանն ու Վրաստանն իրար հետ սահման ունենան, հունիսի 7-ին գնա ընտրության,
եթե ուզում ես Հայաստանն ու Պարսկաստանն իրար հետ սահման ունենան, հունիսի 7-ին գնա ընտրության։

Մի՛ մնա պառկած բազմոցին, 15 րոպե ավել «դիվան քշելու» համար մի կործանիր զավակներիդ ապագան, խնդրում եմ քեզ, հունիսի 7-ին գնա ընտրության։

Չլսե՛ս թշնամական քարոզչամեքենային, թե դու բան փոխել չես կարող, և քեզանից բան կախված չէ, չդառնա՛ս այդ քարոզչամեքենայի զոհը։

Հիշի՛ր՝ քո մեկ ձայնն իսկ կարող է վճռորոշ ու բեկումնային լինել, քո մեկ ձայնն էլ կարող է փոխել մեր պարտությունների և նահանջի այս ընթացքը։

Հիշի՛ր և հավատա՛ քո ուժին, իմ ուժին, մեր բռունցքվելու և միասնականության ուժին, մեր հառնելու և վերածննդի ուժին։

Հավատա՛ և հունիսի 7-ին գնա՛ ընտրության, ամուր սեղմում եմ ձեռքերդ և փաթաթվում եմ քեզ, իմ լա՛վ բարեկամ։

Քո զավակներին հուսախաբ չանե՛ս, գնա՛ ընտրության։

04․06․2026 թ․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին Fri, 10 Jul 2026 01:00:01 +0400 Ռուս…

6 ժամ ago

Նավթը շարունակում է թանկանալ

Նավթը շարունակում է թանկանալ Fri, 10 Jul 2026 00:30:38 +0400 Նավթի գինը Համաշխարհային շուկայում շարունակում…

6 ժամ ago

Օրվա իշխանությունը կալանքը դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ

Օրվա իշխանությունը կալանքը դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող…

7 ժամ ago

Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Fri, 10 Jul 2026 00:04:54 +0400 Թալին համայնքի ղեկավար…

7 ժամ ago

Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան

Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Fri, 10 Jul 2026 00:00:34 +0400 Latest…

7 ժամ ago

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել Fri, 10 Jul 2026 00:00:03 +0400…

7 ժամ ago