Ռուսաստանը երկընտրանքի առաջ է դնում հայ ժողվորդին՝ ընտրել արկածախնդիրների խմբին, թե՞․․․

Ռուսաստանը երկընտրանքի առաջ է դնում հայ ժողվորդին՝ ընտրել արկածախնդիրների խմբին, թե՞․․․

Thu, 04 Jun 2026 21:45:08 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքկաան վերլուծաբան, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը:

-Պուտինը հեռախոսազանգով շնորհավորեց Փաշինյանի ծննդյան տարեդարձը: Սակայն ռուսական լրատվամիջոցներից մեկը` «Կոմերսանտը», հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին, գրել էր, որ Պուտինի զանգը չի նշանակում, որ հայ -ռուսական հարաբերություններում ամեն ինչ կարգին է: Ինչո՞վ էր պայմանավորված հայկական կողմի հաղորդագրության մեջ առկա բովանդակային դիսոնանսը:

-Դիվանագիտական էթիկայի շրջանակներում է ծնունդներին, պետական տոներին, հատկապես բարձրաստիճան ղեկավարության ծննդյան օրերը շնորհավորելը: Եւ այդ դիվանագիտական ձևական կողմը պահպանվում է, որովհետև որքան էլ ճգնաժամային լինեն հարաբերությունները, բայց դեռևս փակուղում չեն, հետևաբար, շնորհավորանքներ հղելն ու ընդունելը նորմալ է: Այլ բան է բովանդակությունը, որովհետև անգամ շնորհավորական ուղերձների մեջ կան մեսիջներ, որոնց տողատակերը պետք է հասկանալ: Քանի որ հակառուսական բավականին տրամադրություններ են գեներացրել, տարօրինակ և տարակուսելի է, որ հիմա հենց ՔՊ-ականները դարձել են «ռուսամետ», հակառուսական վարքագիծ փորձում են չդրսևորել, կարևորություն տալ միջպետական հարաբերություններին, թե ինչքան բարեկամական ու դաշնակցային ժողովուրդ են, այսինքն` վտանգները զգում են, գիտեն որ պահին, ինչպես պետք է փոխել իրենց պահվածքը: Այսօր խոսում են հայ-ռուսական բարիդրացիական հարաբերություններից, վաղը` մեղադրում են Ռուսաստանին հիբրիդային պատերազմներ մղելու մեջ, հետևաբար սա իրենց ձեռագիրն է: Փաստ է, որ Ղազախստանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ հստակ պատկերը ստացանք` պարզ հայտարարության տեքստով, կարծես թե մինչև դեկտեմբեր ժամանակ տրվեց, այն սպասումով, որ հաջորդ նիստին՝ դեկտեմբերին հստակ պետք է Հայաստանը հայտնի իր կողմնորոշման մասին՝ գնում է ԵՄ, թե մնում է ԵԱՏՄ-ին: Հասկանալի է, որ նրանք Հայաստանին հեռացնելու հնարավորություն չունեն, բայց ատամ ընդ ատամ տրամաբանությամբ են շարժվում, այսինքն, եթե դու ասում ես, որ սառեցնում ես ՀԱՊԿ-ի հետ, չնայած նման ստատուս գոյություն չունի, իրենք ասում են՝ ձեզ չենք կարող դուրս հանել, հետևաբար մենք էլ սառեցնում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում:

-Իսկ դրանից ո՞վ է տուժում:

-Տուժում է հայ ժողովուրդը, որը միլիոնավոր դոլարների տույժեր է ստանում հատկապես մթերքի իրացման մասով, որի վրա արգելք է դրվել: Եվ այս ամենի ֆոնին, նորից հնչում է այն կարծիքը, որ մենք ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ն չի տվել իրենց անդամակցելու համաձայնությունը: Այսինքն, բացեիբաց խոսում են այն մասին, որ կհեռանան ԵԱՏՄ-ից, երբ ու ինչպես իրենց է հարմար: Բնական է, որ սա սրերով է ընդունվելու ԵԱՏՄ երկրների շրջանակի կողմից:

-Իսկ դիրքորոշումը սո՞ւր էր դրված:

-Հանուն արդարության պետք է ասեմ, բավականին փափուկ, ոչ կոշտ դիրքորոշմամբ հանդես եկան ԵԱՏՄ երկրների ղեկավարները, ասելով, որ դա բացառապես հայ ժողովրդի ցանկության հարցն է, իրենք կհարգեն հայ ժողովրդի ընտրությունը, բայց պատասխանատվությունը կրում է այն ղեկավարությունը, որն այս պահին գործում է, հետևաբար գնդակն այժմ այս իշխանությունների խաղադաշտում է:

-Եթե Փաշինյանը վերընտրվի, ռուսական իշխանությունները պատրա՞ստ են աշխատել նրա հետ:

-Ռուսաստանն այնպիսի խորքային պետություն է, որ որքան էլ իր քիմքին հաճելի չլինեն այս իշխանությունները, իրենք աշխատելու են ցանկացածի հետ, անկախ իրավիճակից՝ հարաբերությունները վատթար վիճակում են, թե բարելավման ենթակա են: Իրենք այնպես են միջպետական հարաբերությունները կառուցում, որը բացառապես համահունչ է իրենց ազգային շահի դոկտրինին: Ուրիշ բան` դրանից Հայաստանը տուժում է, թե ոչ: Իրենք բացեիբաց խոսում են հայ ժողովրդի հանդեպ հարգանքի մասին, բարեկամության և եղբայրության մասին, բայց նաև հասկացնում են, հայ ժողովուրդ, դուք որոշեք, եթե ձեզ ձեռնտու է ունենալ իշխանություն, որոնք պատեհապաշտ արկածախնդիրների մի համույթ են, հետևաբար համակերպվեք այն ամենի հետ, ինչ լինելու է, որովհետև նման վերաբերմունք մեր հանդեպ մենք չենք հանդուրժելու: Երկընտրանքի առաջ իրականում հայ ժողովրդին են դնում, և որոշում կայացնելու օրը հունիսի յոթն է: Իրականում հունիսի յոթի ընտրությունները ռուսական կողմը դիտարկում է ընտրություն նաև այս հարցում: Չնայած իրենք ասում են, որ մեր մասով վերջնական որոշումը կկայացվի հաջորդ գագաթնաժողովին, սակայն որոշումը կկայացվի հունիսի յոթի ընտրությունից հետո: Ընտրության արդյունքներով Ռուսաստանի համար պարզ կլինի, թե Հայաստանը ուր է գնալու, մինչև դեկտեմբեր չեն սպասելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան Wed, 07…

6 րոպե ago

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ Wed, 07 Oct 2026 20:45:59…

10 րոպե ago

Ճողոպրելուց խոսում է մարդ, ով քլունգն առած քանդում է ԵՊՀ-ն՝ ձեզ ժողովուրդը շուտով կհանի. Ղազինյան

Ճողոպրելուց խոսում է մարդ, ով քլունգն առած քանդում է ԵՊՀ-ն՝ ձեզ ժողովուրդը շուտով կհանի. Ղազինյան…

17 րոպե ago

Հանձել եք Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը…զիջումների հարցում պրոֆեսիոնալ եք. Տիգրան Աբրահամյան

Հանձել եք Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը…զիջումների հարցում պրոֆեսիոնալ եք. Տիգրան Աբրահամյան Wed, 07 Oct 2026 20:36:18…

20 րոպե ago

Նոր տեխնոլոգիաներ, հայտնի մասնագետներ ու լավագույն արդյունքներ․ կայացավ AAGC 2026-ը

Նոր տեխնոլոգիաներ, հայտնի մասնագետներ ու լավագույն արդյունքներ․ կայացավ AAGC 2026-ը Wed, 07 Oct 2026 20:30:38…

25 րոպե ago

Ինչ է խոստացել Էրդողանը Պուտինին

Ինչ է խոստացել Էրդողանը Պուտինին Wed, 07 Oct 2026 20:30:09 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

26 րոպե ago