«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ

Wed, 07 Oct 2026 20:45:59 +0400


Վերջերս հաճախակի են դարձել ուսուցիչների կողմից դպրոցներում աշակերտների նկատմամբ բռնությունների մասին լուրերը։ Միտումնավոր ու շատ ճիշտ եմ ընտրում ձևակերպումը` լուրերը։ Այնպես չէ, որ հենց այդ միջադեպերն են հաճախակիացել, պարզապես վերջին շրջանում խոսքի ազատության, ժամանակաշրջանի մյուս առանձնահատկությունները, մամուլի ամենահասության և մարդկանց՝ իրենց իրավունքների մասին բարձրաձայնելու հնարավորության ընդլայնումն ու այլ գործոններ նպաստել են, որպեսզի հանրությունն առավել օպերատիվ տեղեկանա համանման որևէ բռնարարքի մասին։ Իբրև նախկին աշակերտ, որ ուսանել է հեռավոր 80-ականներին և իբրև նախկին մանկավարժ, դասախոս նաև երկու բան արձանագրեմ․ իբրև սովորող քիչ չեն եղել իմ ու իմ մյուս հասակակիցների նկատմամբ անթույլատրելի պատիժները մեր ուսուցիչների կողմից, իսկ իբրև երբեմնի ուսուցանող ՝ փաստեմ, ինքս որպես կանոն ֆիզիկական կամ հոգեբանական հատու որևէ միջոցի չեմ դիմել, եթե, իհարկե, ավագի պես ականջ քաշելն ու ապա դրա համար ներողություն խնդրելն աշակերտից միևնույն պահին (ոչ թե հետին թվով) զանցանք չէ։ Բայց եթե նման երևույթներ էլ կային ու դրանց ականատես ենք եղել մեր դպրոցական տարիներին, ինչպես Պարույր Սևակը կասեր, բանն ավարտվում էր ինքնահաշտությամբ, որովհետև փոքր համայնքներում, կամ հասարակական բարոյահոգեբանական տվյալ մթնոլորտում, գործում էր քաղաքակիրթ երկխոսությունն ու իրերի ողջամիտ քննարկումը, զանցանքի եւ պատժի գիտակցումը։

Վերջին օրերին Վարդենիսի դպրոցում տեղի ունեցած հակամանվարժական գործողությունների մասին քանի տեղեկություններ ստացվեցին, նույնիսկ երեկ մանկավարժ ձերբակալվեց։ Իհարկե, ցանկացած բռնություն, հատկապես՝ դպրոցում և այն էլ ուսուցչի կողմից առանձնապես դատապարտելի է։ Չէ՞ որ հենց այդ հանգույցում է ձևավորվում երեխան, անհատը, աշխարհի ու հայրենիքի, դպրության ու կրթության, հասարակության ու պետության մասին նրա պատկերացումները գալիս են այդ իրողություններից։ Հանճարեղ Ջիվանին երբ գրում էր՝ «Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի» (երեխան առհասարակ), հաստատապես ֆիզիկական պատժի մասին չէր ակնարկում։ Առավելևս՝ ուսուցչի, և ընդհանրապես՝ որևէ մեկի կողմից։ Այդ «ապտակը» խոսքի զորեղ ներգործության մասին էր, որովհետև դպրության ոսկե կանոնը Հայոց բառ ու բանի, խոսքի ուսուցանումն է և դրա միջոցով պետության պարկեշտ, օրինավոր և իրավապաշտ մարդու ձևավորումը։

Այո, ժամանակները փոխվել են․ կա նաև մեդալի հակառակ կողմը։ Հանուն արդարության փաստենք նաև, որ աշակերտներին այսօր շատ մեծ ազատություն է տրվել, որը հաճախ խրախուսում են նրանց ծնողները եւ որը երբեմն նաեւ նրանք չարաշահում են։ Չափից դուրս ազատությունը դեռևս չձևավորված անհատը, երեխան շփոթում է սանձարձակության, ինքնահաստատման և այդ տիրույթում՝ ուսուցչի, մանկավարժի ցանկացած դիտողություն «սվիններով» ընդունելու հետ։ Եվ, այո՛, շատ են դեպքերը, երբ այդպիսիք են հենց հոգեբանական (դեռ մեծ հարց է՝ ֆիզիկակա՞նն է առավել դատապարտելի, թե՞ հոգեբանականը) բռնության ենթարկում իրենց ուսւոցիչներին։ Այստեղ աշխատանք ունեն և՛ կրթության գործի կազմակերպիչները (ԿԳՄՍ, կրթական կազմակերպություններ, մանկավարժական խորհուրդներ, մարզային/ համայնքային պատկան ստորաբաժանումներ և այլն), և՛ ծնողները, և՛ իրավապահները, և՛ հասարակական կոմպետենտ ու իրավապաշտպան կազմակերպությունները։

Փաստ է, որ լուրջ խնդիր կա և դրա լուծումն օրվա հրամայական է պահանջում։ Եվ սա հերթական անգամ վկայում է իշխողների տխրահռչակ կարգախոս-արշավի սնանկությունը, թե` «կրթությունը նորաձև է»։ Կրթությունը ձև չէ, բովանդակություն է, իսկ դրա պերճանքն ու թշվառությունն առավել ցցուն ու խնդրահարույց է դառնում հենց այսօր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ Fri, 09 Oct 2026 19:15:16 +0400 Կա մի…

16 րոպե ago

Մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ

Մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Fri, 09 Oct…

25 րոպե ago

Համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. Կարապետյան

Համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:03:36 +0400 Latest news from…

28 րոպե ago

Բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվն աճել է

Բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվն աճել է Fri, 09 Oct 2026 19:00:23 +0400 Ստամբուլի…

31 րոպե ago

Ճանաչել զվարչապետս, իմանալ զբանս նորա

Ճանաչել զվարչապետս, իմանալ զբանս նորա Fri, 09 Oct 2026 18:45:13 +0400 Եթե սա է քաղաքականությունը,…

46 րոպե ago

ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ է

ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ է Fri, 09 Oct 2026 18:35:31 +0400 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը…

56 րոպե ago