Տեսախաղը գողացած ցանցահենին դատապարտել են 7 տարվա ազատազրկման
Wed, 25 Nov 2026 19:00:19 +0400
Բրիտանական դատարանը դատապարտել է յոթ տարվա ազատազրկման քսանմեկամյա Ահրիոն Քուրթաջին այն բանի համար, որ նա կիբերհարձակում է իրականացրել Rockstar Games տեսախաղային ընկերության տվյալների բազայի վրա եւ գողացել է GTA VI հայտնի տեսախաղի տվյալները։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Քուրթաջը խոստովանել է, որ կիբերհարձակումներ է իրականացրել 2021-22 թվականներին, երբ դեռ դեռահաս է եղել։ Նրա թիրախում են եղել նաեւ BT/EE, Revolut եւ Uber ընկերությունները։ Եղել է Lapsus$ ցանցահենային խմբի անդամ։