Պարզվեց, ոչ մեկի հարցում չեմ սխալվել

Պարզվեց, ոչ մեկի հարցում չեմ սխալվել

Fri, 05 Jun 2026 00:33:41 +0400


Բոլոր ուժերս հավաքեցի, զինվեցի համբերությամբ, փորձեցի մոռանալ վերջին տարիներին ձևավորված վերաբերմունքս վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուների նկատմամբ ու դիտել այդ Մեծ բանավեճը: Մարդ ես` մեկ էլ տեսար սխալվել եմ ինչ որ մեկի հարցում: Ես միշտ մարդկանց շանս տալու կողմնակից եմ` գուցե մարդն իրականում այդքան վատը չի, ինչքան թվացել է ինձ:

Ցավոք սրտի, պարզվեց, ոչ մեկի հարցում չեմ սխալվել: Ումից նողկացել եմ` իրոք նողկալի է, ում արհամարհել եմ, դրան է արժանի, ում համարել եմ չարիք ու աղետ, նույնիսկ մի քիչ մեղմ եմ եղել, չեմ սխալվել նաև մյուսների հարցում (նկատի ունեմ` ընդդիմադիր ուժերին, որոնց առաջարկում եմ ընտրել):

Մարդ ինչքան պետք է վերջացած լինի, որ հանրապետությունով մեկ հեռարձակվող բանավեճի ժամանակ` ընտրություններից 2 օր առաջ, ամբիոնն օգտագործի միայն իր մրցակիցներին վարկաբեկելու, ստեր տարածելու, փաստերը խեղաթյուրելու, լաչառությամբ դիմացինների բերանը ծեփելու համար…մատ թափ տա, աչքերն ոլորի, արցախցիների հասցեին վայրահաչի… ուղղակի բառ չունեմ ասելու

Մարդ ինչքան չար ու անգրագետ պետք է լինի, որ դեռ վարչապետ չընտրված, նաև դատավոր ու դատախազ չլինելով սպառնա, թե էսինչը դեռ երկար է նստելու: 8 տարի մենակ մի բան է արել` մարդկանց է բանտ ուղարկել, իրավապահ համակարգը թաշկինակի պես օգտագործել ու մարդ նստացնելուց դեռ չի կշտացել…սրբազաններ ու գործարար, դպրոցական տղաներ, 18-ը նոր լրացած աղջիկներ, 75-ամյա տարեց կին…կապ չունի` բոլորին ուզում է ճաղերի հետևում տեսնել, սիրտը դրանից փառավորվում է: Իսկ այդ բոլորի մեղքն այն է, որ իրեն չեն ընդունում, չեն սիրում, ուզում են ինքը հեռանա, քննադատում են իրեն, իրենց արժանապատվությունն են պաշտպանում` իրենց եկեղեցին, ազատ խոսելու իրավունքը…

Իր ժամանակ սպանված ու զոհված, ինքնասպանված ու վրաերթից մահացած, իր մեղքով ինֆարկտ ու ինսուլտ ստացած հազարավորներին մոռացած` Արման Թաթոյանին է մեղադրում Հաց բերողի մահվան մեջ: Իսկ Թաթոյանը ոչ նախագահ է եղել, ոչ դատավոր ու դատախազ: Մենակ Արմեն Գրիգորյանի, Մանվել Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Մհեր Եղիազարյանի, 44 օրում զոհված 5 հազար մահերը բավական են, որ լալկվեր` ոչ մեկի զոհվելուց չխոսեր…

Իսկ էն դամ քաշող մի քանիսի մասին միայն մի բան կասեմ` ողորմելի, քծնող, անդեմ ստորաքարշների խմբակ, որոնց քաղաքական գործիչ կոչելը մեղք է:

Մի հույս ունեմ, որ սրանց լսողները նույն զգացումներն ունեն, ինչ ես, ուստի ճիշտ կկողմնորոշվեն կիրակի օրը…
Քրեական օրենսգիրքը և մեր համբերությունը չարաշահած ՔՊ-ն ու նրա առաջնորդը չպետք է վերարտադրվեն, Փաշինյանի դամքյաշ արբանյակները քվե չպետք է ստանան…

Ում ընտրել. 4 ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, ևս 2 ուժ (ՀԱԿ-ն ու Լուսավորը) արժանի էին խորհդարանում լինելու, ցավոք, ես դրա հնարավորությունը չեմ տեսնում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աթոռներից կառչած` ագահ, չարացած, բոլորին ատող և ամեն ինչի ունակ մարդկանց խմբակ…

Աթոռներից կառչած` ագահ, չարացած, բոլորին ատող և ամեն ինչի ունակ մարդկանց խմբակ... Sun, 12 Jul…

5 ժամ ago

Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 11 Jul 2026 23:45:30 +0400 Վաղը Հայաստանյայց Առաքելական…

6 ժամ ago

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ Sat, 11 Jul 2026 23:30:21 +0400 Իսրայելի ռազմաօդային ուժերի…

6 ժամ ago

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Sat, 11 Jul 2026 23:15:47…

7 ժամ ago

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Sat, 11 Jul 2026…

7 ժամ ago

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին Sat, 11 Jul 2026 23:00:59 +0400 Մարոկկոյի և…

7 ժամ ago