«Հրապարակ»․ ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք

«Հրապարակ»․ ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք

Fri, 05 Jun 2026 08:00:40 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ Պաշտպանության նախարարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Կորյուն Հակոբյանի եւ ՊՆ աշխատակիցների միջեւ։

Ըստ իրավապահների՝ Կորյուն Հակոբյանը երեկոյան ժամին նստել է նախարարության շենքի դիմացի «բորդյուրին» եւ ալկոհոլ օգտագործել, նրան են մոտեցել նախարարության անվտանգության աշխատակիցները, ասել են՝ տարածքը լքիր, ի պատասխան քաղաքացին ասել է՝ «իմ երկիրն է, որտեղ կուզեմ, կնստեմ»։

Սրանով միջադեպը չի ավարտվել, ՊՆ աշխատակիցները ստիպել են հեռանալ քաղաքացուն, նա հակաճառել է, «վիրավորական խոսքեր ասել» կառավարության անդամների հասցեին, որից հետո նրան ձերբակալել են, քրեական վարույթ նախաձեռնել, որպես մեղադրյալ ներգրավել:

Պաշտոնապես մեղադրել են «ՊՆ աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու համար»։ Կորյուն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ապա՝ այն փոխվել է բացակայելու արգելքով։ Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանից փորձեցինք պարզել դեպքի մանրամասները, ասաց՝ քրեական վարույթի մանրամասները լավ չի հիշում, բայց նման պաշտպանյալ ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում Wed, 21 Oct 2026 09:15:45 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,…

9 րոպե ago

համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Wed, 21 Oct 2026 09:02:43 +0400 Վաղ առավոտից…

22 րոպե ago

Փողին գերի

Փողին գերի Wed, 21 Oct 2026 09:00:54 +0400 Մարդկային ամենաբարձր հատկությունը հավատարմությունն է իր սկզբունքներին,…

24 րոպե ago

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին Wed, 21 Oct 2026 08:45:13 +0400…

40 րոպե ago

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից Wed, 21 Oct 2026 08:15:11 +0400 Իշխանափոխությունից հետո…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա Wed, 21 Oct 2026 08:10:24 +0400 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական…

1 ժամ ago