Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Հրապարակ»․ ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք

«Հրապարակ»․ ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք

Fri, 05 Jun 2026 08:00:40 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ Պաշտպանության նախարարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Կորյուն Հակոբյանի եւ ՊՆ աշխատակիցների միջեւ։

Ըստ իրավապահների՝ Կորյուն Հակոբյանը երեկոյան ժամին նստել է նախարարության շենքի դիմացի «բորդյուրին» եւ ալկոհոլ օգտագործել, նրան են մոտեցել նախարարության անվտանգության աշխատակիցները, ասել են՝ տարածքը լքիր, ի պատասխան քաղաքացին ասել է՝ «իմ երկիրն է, որտեղ կուզեմ, կնստեմ»։

Սրանով միջադեպը չի ավարտվել, ՊՆ աշխատակիցները ստիպել են հեռանալ քաղաքացուն, նա հակաճառել է, «վիրավորական խոսքեր ասել» կառավարության անդամների հասցեին, որից հետո նրան ձերբակալել են, քրեական վարույթ նախաձեռնել, որպես մեղադրյալ ներգրավել:

Պաշտոնապես մեղադրել են «ՊՆ աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու համար»։ Կորյուն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ապա՝ այն փոխվել է բացակայելու արգելքով։ Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանից փորձեցինք պարզել դեպքի մանրամասները, ասաց՝ քրեական վարույթի մանրամասները լավ չի հիշում, բայց նման պաշտպանյալ ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՀՀ-ում «փողերի լվացումով» ավելի շատ գործ է հարուցվել, քան ԵՄ-ում

«Հրապարակ»․ ՀՀ-ում «փողերի լվացումով» ավելի շատ գործ է հարուցվել, քան ԵՄ-ում Wed, 10 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով