Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

Sat, 29 Aug 2026 08:05:02 +0400


ՊՆ-ում նոր պաշտոնան­կություններ են սպասվում՝ «վհուկների որսը» շարունակվում է: Մի կողմից հանրությունը դժգոհ է բանակում տիրող վիճակից եւ մահվան դեպքերի աննախադեպ աճից, մյուս կողմից ՔՊ-ականները դժգոհ են զինվորականներից, համարում են, որ սպայական կազմը լավ չի աշխատել իրենց օգտին: Չնայած հայտնի է, որ ամենամեծ թվով ձայները ՔՊ-ին բերել է բանակը․ սպաները զինծառայողներին շարվեշարան տարել են քվեարկության եւ ստիպել, որ 16-ի օգտին քվեարկեն: Հիմա իր պաշտոնանկության պահանջներից ուշադրությունը շեղելու, մասամբ ուժեղ նախարար երեւալու համար Պապիկյանը որոշել է մի քանի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկ անել՝ նրանց փոխարինելով երիտասարդ ու վերահսկելի կադրերով: Մեր աղբյուրն ասաց, որ իշխանությունների թիրախում է հայտնվել, օրինակ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը` իջեւանցի Թեմուր Շահնազարյանը, որն առաջիկայում պաշտոնից կհեռանա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ էր ակնարկում Ուշակովը, և Փաշինյանի համար ինչ վտանգներ է պարունակում այս այցը

Ի՞նչ էր ակնարկում Ուշակովը, և Փաշինյանի համար ինչ վտանգներ է պարունակում այս այցը Mon, 31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով