ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը

ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը

Fri, 05 Jun 2026 17:32:56 +0400


Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն։

Ընտրական գործընթացի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների, ընտրական իրավունքի, հասարակական կարգի խախտման դեպքերի, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ ահազանգերի և հաղորդումների սպասարկումն ապահովելու նպատակով ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հունիսի 6-ին և 7-ին կգործի 87-67 թեժ գծի հեռախոսահամարը, կապահովվի նաև օտարալեզու սպասարկում։

Միաժամանակ, ընտրողների ցուցակների, ընտրական իրավունքի և դրա իրացման ձևերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարին։
Ստացված բոլոր ահազանգերն ու հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ կինոյի հսկան ու նրա թողած հետքը

Հայ կինոյի հսկան ու նրա թողած հետքը Sat, 17 Oct 2026 21:00:14 +0400 Հայկական կինոյի…

19 րոպե ago

Իրո՞ք, «պարոն վարչապետ»

Իրո՞ք, «պարոն վարչապետ» Sat, 17 Oct 2026 20:45:36 +0400 Փաշինյանը կարծիքով Հայաստանը մեծ ներուժ է…

34 րոպե ago

Նոր հարստացման մեթոդներ չկան, բայց մոտեցումներն են փոխվում

Նոր հարստացման մեթոդներ չկան, բայց մոտեցումներն են փոխվում Sat, 17 Oct 2026 20:43:46 +0400 Latest…

35 րոպե ago

Էներգետիկ անցումային փուլը պահանջում է նոր մետաղների տեսակներ

Էներգետիկ անցումային փուլը պահանջում է նոր մետաղների տեսակներ Sat, 17 Oct 2026 20:41:18 +0400 Latest…

38 րոպե ago

Ներդրողների տեսանկյունից կան ռիսկեր ներդրումների հետ կապված

Ներդրողների տեսանկյունից կան ռիսկեր ներդրումների հետ կապված Sat, 17 Oct 2026 20:39:29 +0400 Latest news…

40 րոպե ago

Շատ ընկերություններ իրենց ոլորտում կանանց ներգրավելու նպատակ չեն դնում

Շատ ընկերություններ իրենց ոլորտում կանանց ներգրավելու նպատակ չեն դնում Sat, 17 Oct 2026 20:37:27 +0400…

42 րոպե ago