Զգուշացրել են՝ չթռնեն հանրահավաքից, լրագրողների հետ չխոսեն

Զգուշացրել են՝ չթռնեն հանրահավաքից, լրագրողների հետ չխոսեն

Fri, 05 Jun 2026 18:55:13 +0400


Քաղպայմանագրի այսօր կայացած ամփոփիչ հանրահավաքին իշխող ուժում նախապատրաստվել են շուրջ երկու շաբաթ։ Փաշինյանը ճնշումների եւ սպառնալիքների միջոցով խնդիր է դրել Հանրապետության հրապարակ լցնել՝ այդպիսով ընտրություններից մեկ օր առաջ հոգեբանական ճնշում գործադրելու մրցակիցների եւ քաղաքացիների վրա։

Մենք տեղեկացանք, որ հրահանգվել է անխտիր բոլորին՝ մարզպետեր, համայնքապետեր, Երեւանի քաղաքապետ եւ վարչական շրջանների ղեկավարներ, որպեսզի իրենց ենթակայությամբ գործող բոլոր հիմնարկների բոլոր աշխատողներին մեկ մարդու պես բերել հրապարակ, ընդդիմացողներին ազատել աշխատանքից, ընդ որում՝ պարտադիր պահանջ է ներկայացվել, որ հանկարծ չգան՝ ներկա ստանան ու հեռանան, այլ սկզբից մինչեւ վերջ մնան հանրահավաքին՝ վերջում էլ են ստուգելու, նաեւ հրահանգել են՝ բառ չփոխանակել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ամեն ինչ արել են, որպեսզի ոմանց մտքով չանցի, որ կարող են կեսից «թռնել», հատուկ վերակացուներ են նշանակել ամեն կոլեկտիվի վրա, որը տեսանկարահանելու է սկզբից մինչեւ վերջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական սուբորդինացիա. հարցադրումներ Նասիմի Մուսաևի գործի շուրջ

Արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական սուբորդինացիա. հարցադրումներ Նասիմի Մուսաևի գործի շուրջ Thu, 19 Nov 2026 11:19:19 +0400…

10 րոպե ago

«Հրապարակ». Ձեռնտու է ասել, թե ոչ մի դաշինքի չենք միանում, հատկապես երբ ոչ մեկը չի հրավիրում

«Հրապարակ». Ձեռնտու է ասել, թե ոչ մի դաշինքի չենք միանում, հատկապես երբ ոչ մեկը չի…

14 րոպե ago

Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել

Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել Thu, 19 Nov 2026 11:00:16 +0400 Ժաննան ու պատերազմը,…

29 րոպե ago

Ալեն Սիմոնյանը՝ Բայրամովի խոսքերի մասին

Ալեն Սիմոնյանը՝ Բայրամովի խոսքերի մասին Thu, 19 Nov 2026 10:58:51 +0400 Latest news from Հրապարակ…

31 րոպե ago

Հաջիևի հետ քննարկել ենք անհայտ կորածների խնդիրը

Հաջիևի հետ քննարկել ենք անհայտ կորածների խնդիրը Thu, 19 Nov 2026 10:57:53 +0400 Latest news…

32 րոպե ago

Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, կիսվել եմ տիկին Հակոբյանի տեսանյութով

Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, կիսվել եմ տիկին Հակոբյանի տեսանյութով Thu, 19 Nov…

41 րոպե ago