«Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ

Fri, 05 Jun 2026 19:08:27 +0400


«Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումի մասին

Ընտրական օրենսգրքի համաձայն քաղաքական ուժի գրանցված նախընտրական ցուցակը չեղյալ համարելու երկու ընթացակարգ կա.

1. ցուցակը ուժը կորցրած ճանաչելու,և
1. ցուցակը անվավեր ճանաչելու մասին։

Ինչքան «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների բացատրություններից հասկացա երկու հիմքն էլ դիմումի մեջ առկա է։ Բացատրությունից ակնհայտ է նաև, որ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը վերաբերում է նախընտրական հիմնադրամի միջոցներին վերաբերող կանոնների խախտմանը։
ԸՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է նման հիմք, որը վերաբերում է՝ ԿԸՀ կողմից կիրառված տուգանքների չափը նախընտրական հիմնադրամի ծախսերի թույլատրելի վերին շեմը (800 մլն դրամ) ավելին քան 20%-ի չափով գերազանցելուն։ Նման պարագայում ԿԸՀ-ն իրավունք ունի դիմել վարչական դատարան (ինքնուրույն վերջնական որոշում չի կայացնում) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Ինչու այս հիմքը չի աշխատի։ Նախ, հիմքի համար անհրաժեշտ են նախադրյալներ.
1. քիչ ցույց տված ծախսի, կամ շեմը գերազանցելու հիմքով ուժը մեջ մտած վարչական ակտի (ԿԸՀ տուգանքի) առկայություն, որը չկա։ Եթե անգամ ԿԸՀ-ն որոշի նման տուգանք հիմա կիրառել, ուժը կունենա բողոքարկման հնարավորություն,
2. Բացի այդ, 03.06.2026թ. ԿԸՀ-ն իր եզրակացությամբ փաստեր է, որ բոլոր մասնակից քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծախսերը կատարել են օրենքով նախատեսված կարգով և չափերով։ Հետևաբար, դիմումով պետք է ներկայացված լինեն նոր փաստեր, որոնց առկայությանը դժվար է հավատալ,
3. ԸՕ մի քիչ խառնիճաղանջ 48-րդ հոդվածից բխում է, որ ԿԸՀ կողմից կայացված որոշումը (այդ դեպքում կարող է լինել որոշում՝ դատարան դիմելու կամ չդիմելու և վարույթը կարճելու մասին) կողմերը կարող են բողոքարկել երեք օրվա ընթացքում։

Ուստի այս հիմքով ներկայացված դիմումը իրավական որևէ հեռանկար չունի։ Ուժը կորցրած ճանաչելու դիմումի մի շարք այլ հիմքեր կան, որոնք ներկայում կիրառելի չեն, հետևաբար դրանց անդրադառնալու կարիք չկա։
Ներկայացուցիչները նաև նշել են՝ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքի մասին, սակայն մանրամասներ դրա վերաբերյալ չեն ներկայացրել։

Այնուամենայնիվ, անվավեր ճանաչելու հիմքերը ավելի անհավանական են. դրանք վերաբերում են ի սկզբանե ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի կեղծված լինելուն։ Դրանցից՝ կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքերն էլ կրկին պետք է հաստատված լինեն դատական կարգով։

Ուստի, այս փուլում «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ։

Սոս Հակոբյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

2 ժամ ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

2 ժամ ago

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

3 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

4 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

4 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

4 ժամ ago