Եթե գնան այդ քայլին` իշխանության ուզուրպացիայի հետ գործ կունենանք

Եթե գնան այդ քայլին` իշխանության ուզուրպացիայի հետ գործ կունենանք

Fri, 05 Jun 2026 20:15:10 +0400


Հանրային Հեռուստաընկերության եթերում երեկ թեժ բանավեճից հետո այսօր աղմկահարույց ձերբակալություններ են տեղի ունենում՝ ձերբակալվել են քաղաքական գործիչներ Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանն ու նրա որդին՝ Արտյոմ Խաչատրյանը: Խուզարկություն է իրականացվել «Արմատմեդիա» ընկերության գրասենյակում:
Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները շեշտում են՝ Նիկոլ Փաշինյանի չընտրվելու վախերն են ստիպում նրան գնալ նման քայլերի։ Եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ նրա ուղիղ հրահանգով է դիմել ԿԸՀ` «Ուժեղ Հայաստանի»` ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ բանավեճի ժամանակ այդ մասին «խնդրեց» Արամ Սարգսյանին և Գուրգեն Սիմոնյանին։

Զրուցեցինք փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ։

– Իրավական ձևակերպում հնարավո՞ր է տալ Փաշինյանի գործողություններին։

-Ոչ, չի կարելի տալ իրավական գնահատական, որովհետև այս ամեն ինչը իրավական ոչ մի սահմանների մեջ շատ վաղուց չի տեղավորվում։ Ցավոք սրտի, զարմանալի ոչինչ տեղի չի ունենում, Նիկոլ Փաշինյանն, ինչպես ակնհայտ է, ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու համար։ Վերարտադրվել բառը չեմ օգտագործում, որովհետև այս պարագայում դա վերարտադրվել չի՝ դա իշխանություն պահել է։ Եթե նրանք գնան անգամ այն քայլին, որ ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկին ընտրապայքարից հանեն, ապա ընդհանրապես ընտրությունը, որպես այդպիսին, իմաստազրկվում է և ընտրությունների արդյունքում, եթե ինչ-որ ձևակերպումներով «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակի լինել իշխող ուժ, ապա նա չի լինելու օրինական իշխող ուժ։

-Ունենալու ենք օկուպացվա՞ծ իշխանություն։

-Ինչ բառ ուզենք կարող ենք կիրառել՝ իշխանության ուզուրպացիայի հետ գործ կունենանք։ Նույն հաջողությամբ կարելի է ոչ մի ուժի չգրանցել, գրանցել միայն «Քաղաքացիական պայմանագրին», ասեմ ավելին, կարելի է ընտրատեղամասերի առաջ ոստիկանների կանգնեցնել և թույլ տալ ընտրատեղամաս մտնել միայն Նիկոլ Փաշինյանի ընտրողներին։ Այստեղ կարևորն այն է, որ Եվրոպական Միությունը դա կողջունի։

-Այսինքն, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ուղիղ համարժեք է Ձեր բերած օրինակներին, եթե դրանք կյանքի կոչվեն։

-Այո, էապես ոչ մի տարբերություն չկա։

-Փաշինյանի այս գործողությունները պայմանավորված են այն փաստի գիտակցմամբ, որ ընտրություններում չի՞ հաղթելու։

-Եթե, օրինակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ընտրապայքարից հանեն․․․դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին հստակ զեկուցել են, որ ինքը չի վերընտրվելու։ Այլ պարագայում ինքն, իհարկե, դրան չի գնա։

– Ինչո՞ւ եք այդպես կարծում։

-Եթե իրավիճակը, ըստ իր ունեցած տեղեկությունների այլ է։ Ասեմ ինչու․ Նիկոլ Փաշինյանն անկախ ամեն ինչից խելք ունի և նա շատ լավ հասկանում է, թե ինչ է՝ լինել ոչ լեգիտիմ իշխանություն այս ծանր ժամանակաշրջանում՝ տուրբուլենտություններով լի։ Նա այդ բացահայտ քայլին կգնա միայն որպես վերջին տարբերակ։

– Այդ դեպքում այս քայլերի նպատակը ո՞րն է։

– Դա ես չգիտեմ, իրավաբանը չի կարող դա մեկնաբանել։

– Իսկ իր գործողությունները իրավաբանական ո՞ր բնորոշման կամ դասակարգման մեջ են տեղավորվում։

– Կարելի է Քրեական օրենսգիրքը բացել, մի հատ առջևից թերթել, մի հատ էլ հետևից թերթել դեպի առաջ։

– Այսինքն, մի ամբողջ փունջ կձևավորվի՞։

– Այո, կարելի է անվերջ թերթել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել Sat, 06 Jun 2026 00:30:21 +0400 ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն»…

3 ժամ ago

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Արմեն Աշոտյանը կալանավորվեց Sat, 06 Jun 2026 00:04:00 +0400 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ…

3 ժամ ago

Մերժում ենք նիկոլական «տեր ու ծառա» մոդելը

Մերժում ենք նիկոլական «տեր ու ծառա» մոդելը Fri, 05 Jun 2026 23:58:14 +0400 Latest news…

3 ժամ ago

Նիկոլի ստեղծած պրոբլեմն ի վիճակի եմ լուծել մեկ օրում

Նիկոլի ստեղծած պրոբլեմն ի վիճակի եմ լուծել մեկ օրում Fri, 05 Jun 2026 23:57:58 +0400…

3 ժամ ago

Լռության օր

Լռության օր Fri, 05 Jun 2026 23:55:42 +0400 Ինձ ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ են…

3 ժամ ago

Շնորհակալ եմ ձեր կամքի ու հայրենասիրության համար. Ռոբերտ Քոչարյան

Շնորհակալ եմ ձեր կամքի ու հայրենասիրության համար. Ռոբերտ Քոչարյան Fri, 05 Jun 2026 23:53:20 +0400…

4 ժամ ago