Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան

Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան

Fri, 05 Jun 2026 20:22:30 +0400


ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրել է.
«Լռության օրվա նախօրեին որոշեցի խախտել լռությունս:

Սիրելի՜ երիտասարդներ, ասում են՝ մեկ ձայնը ոչինչ չի որոշում։ Շատերդ էլ հրաժարվում եք ընտրելուց՝ որպես բողոքի նշան։ Բայց իրականում, չքվեարկելը բողոք չէ, այլ՝ համր համաձայնություն այն ամենին, ինչ կորոշեն մյուսները։ Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները, և դու պարզապես զիջում ես քո ապագան տնօրինելու քո միակ գործիքը։

Գիտե՞ք, թե որն է աշխարհի ամենաարդար վայրը. քվեախցիկը։ Այնտեղ չկան պաշտոններ, կոչումներ կամ արտոնություններ։ Այնտեղ բոլորս հավասար ենք, և բոլորիս որոշումն ունի ճիշտ նույն կշիռը։ Եվ հենց այդ հավասարությունն է մեզ տալիս ամենամեծ ուժը՝ մեր ապագան տնօրինելու հնարավորությունը:

Լավ պաշտոնյան հաշվետու, թափանցիկ ու պատասխանատու պաշտոնյան է: Իր խոսքը գործ դարձնողն է: Իսկ ինչպե՞ս ստիպել պաշտոնյային լինելու հաշվետու, պատասխանատու։ Շատ պարզ՝ ցույց տալով, որ դուք վերահսկում եք նրան ձեր քվեով։ Ընտրությունը լավագույն աուդիտն է, որը քաղաքացին անում է պետության, քաղաքական սուբյեկտների նկատմամբ։

Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս։ Դիվանագիտական սեղանի շուրջ մեր երկրի ձայնն ուժեղ է այնքանով, որքանով ուժեղ և միասնական է ժողովրդի քվեն նրա ետևում։ Ձեր մասնակցությունն ընտրություններին մեր արտաքին քաղաքականության ամենամեծ կապիտալն է։

Սիրելի՜ երիտասարդներ, եթե դուք չեք որոշում երկրի ապագան, այն որոշում են ավագ սերունդները՝ իրենց պատկերացումներով: Ժամանակն է դուրս գալու հարմարավետության գոտուց՝ վերցնելու պատասխանատվություն և անելու սեփական ընտրությունը։

Վաղը լռության օր է։ Բոլոր ծրագրերը ներկայացված են, բոլոր խոսքերն ասված են։

Կիրակի օրը միակ խոսողն ու գործողը դու’ք եք լինելու։

Գնացե՛ք ընտրության։

Քվեարկե’ք:

Հանուն ձեր ապագայի, հանուն Հավերժական Հայաստանի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել Sat, 06 Jun 2026 00:30:21 +0400 ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն»…

3 ժամ ago

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Արմեն Աշոտյանը կալանավորվեց Sat, 06 Jun 2026 00:04:00 +0400 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ…

3 ժամ ago

Մերժում ենք նիկոլական «տեր ու ծառա» մոդելը

Մերժում ենք նիկոլական «տեր ու ծառա» մոդելը Fri, 05 Jun 2026 23:58:14 +0400 Latest news…

3 ժամ ago

Նիկոլի ստեղծած պրոբլեմն ի վիճակի եմ լուծել մեկ օրում

Նիկոլի ստեղծած պրոբլեմն ի վիճակի եմ լուծել մեկ օրում Fri, 05 Jun 2026 23:57:58 +0400…

3 ժամ ago

Լռության օր

Լռության օր Fri, 05 Jun 2026 23:55:42 +0400 Ինձ ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ են…

3 ժամ ago

Շնորհակալ եմ ձեր կամքի ու հայրենասիրության համար. Ռոբերտ Քոչարյան

Շնորհակալ եմ ձեր կամքի ու հայրենասիրության համար. Ռոբերտ Քոչարյան Fri, 05 Jun 2026 23:53:20 +0400…

4 ժամ ago