ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է

ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է

Fri, 05 Jun 2026 21:01:47 +0400


Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչներին։

«Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են։

Ավելի վաղ հայտնել էինք․ «Հունիսի 5-ին՝ ժամը 15․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ահազանգից կարճ ժամանակ անց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

8 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

8 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

8 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

8 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

8 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

8 ժամ ago