Եթե քվեարկես Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե «արեւմտյան Ադրբեջանի» օգտին

Եթե քվեարկես Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե «արեւմտյան Ադրբեջանի» օգտին

Fri, 05 Jun 2026 21:03:11 +0400


Մնացել է ընդամենը երկու օր մինչև այն պահը, երբ մարդիկ պետք է որոշեն՝ ապրել Հայաստանում, թե շատ շուտով մտածել, թե ինչպես հեռանալ «արևմտյան ադրբեջանից»։

Ընդամենը երկու օր, և մենք կհասկանանք՝ Երևանի բնակիչները կմնա՞ն երևանցի, թե՞ կդառնան «իրևանցի»։ Սա նախընտրական մանիպուլյացիա չէ և նույնիսկ մարդկանց որոշման վրա որևէ կերպ ազդելու փորձ չէ։ Սրանք այն սպառնալիքներն են, որոնք շատ հստակ նկարագրված էին Հայաստանի Հանրապետության Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական զեկույցում։

Ի դեպ, այդ զեկույցը որպես ստոր ստախոս և մանիպուլյատոր ներկայացրեց հենց փաշինյանական իշխանություններին, որոնք սրիկա և լրտես էին անվանում այն մարդկանց, ովքեր ասում էին, որ Նիկոլի թուրք և ադրբեջանցի եղբայրները պատրաստվում են բնակեցնել Հայաստանը։

Բայց նույնիսկ եթե մի կողմ դնենք վերը նշված փաստերը՝ որպես արդեն ապացուցված իրականություն, առաջանում է մի հարց, որը շատ բան իր տեղն է դնում։

Վերջին տարիների ընթացքում, և հատկապես այս նախընտրական քարոզարշավի ընթացքում, մենք լսել ենք մեղադրանքներ, վիրավորանքներ, զրպարտություններ և հարձակումներ ընդդիմության, «նախկինների», արցախցիների, անհամաձայնների, Արցախյան պատերազմում կռվածների, ռուսների և նույնիսկ մի փոքր էլ ամերիկացիների ու ֆրանսիացիների հասցեին։ Բայց ոչ մի խոսք, ոչ կես խոսք, ոչ մի ժեստ չի եղել ուղղված Թուրքիային և Ադրբեջանին, որպես հայասպանության հեղինակների և մեղավորների։

Ինչո՞ւ է Նիկոլն այդքան սիրում, ես նույնիսկ կասեի՝ պաշտում, թուրքերին և ադրբեջանցիներին։ Ինչո՞ւ է նա այդքան խոնարհվում նրանց առաջ, ովքեր սպանել են և պատրաստվում են կրկին սպանել հայերին։

Պատասխանը մենք շատ շուտով կիմանանք, եթե, իհարկե, մարդիկ քվեարկեն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե «արևմտյան ադրբեջանի» օգտին։

Յոթին դու կատարելու ես քո անձնական ընտրությունը․ ո՞վ ես դու՝ հա՞յ, թե՞ հայազգի «արևմտյան ադրբեջանի» բնակիչ։

Ահա, ըստ էության, այն ամենի իմաստը, որի մասին պետք է մտածել, երբ մտնես ընտրական խցիկ։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Tue, 03 Nov 2026 15:15:51 +0400 «Արարատ-Արմենիան» դեմ…

11 րոպե ago

3 ամիս սպասել եմ. Ագնեսա Խամոյանի սուր հարցերը` ՔԿ նախագահին

3 ամիս սպասել եմ. Ագնեսա Խամոյանի սուր հարցերը` ՔԿ նախագահին Tue, 03 Nov 2026 15:09:40…

17 րոպե ago

Սրբուհի Գալյանը կամաց-կամաց նմանվում է Նիկոլ Փաշինյանին. Վարդանյան

Սրբուհի Գալյանը կամաց-կամաց նմանվում է Նիկոլ Փաշինյանին. Վարդանյան Tue, 03 Nov 2026 15:01:37 +0400 Latest…

25 րոպե ago

Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի

Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի Tue, 03 Nov 2026 15:00:49 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

26 րոպե ago

#Ուղիղ․ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը եկել է ԱԺ

#Ուղիղ․ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը եկել է ԱԺ Tue, 03 Nov 2026 14:46:03 +0400 Latest…

41 րոպե ago

«Մածեմի» ժամին տուժածին ինչո՞ւ Թորոսյանը խայտառակեց․․․

«Մածեմի» ժամին տուժածին ինչո՞ւ Թորոսյանը խայտառակեց․․․ Tue, 03 Nov 2026 14:45:19 +0400 Հանրությունը մի լավ…

42 րոպե ago