Մոլդովայի սցենարը չի կարող կրկնվել, այնտեղ օրենքներն այլ էին

Մոլդովայի սցենարը չի կարող կրկնվել, այնտեղ օրենքներն այլ էին

Fri, 05 Jun 2026 20:55:08 +0400


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր դիմեց ԿԸՀ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններին կասեցվի: Նա իր հարցազրույցներում բազմիցս կոչ է արել իշխանություններին՝ թույլ չտալ իր խոսքով` «Ռուսաստանի շահերը ներկայացնող Սամվել Կարապետյանի հիմնադրած ու գլխավորած ուժի մասնակցությունը», սակայն երեկ Հանրայինի եթերում ընտրությունների մասնակից ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ընթացքում Փաշինյանի հորդորներին ի պատասխան նախ խոստացավ դիմել ԿԸՀ, ապա փոշմանեց՝ ասելով, որ դա ոչ այնքան իր խնդիրն է, այլ ԱԱԾ-ի։ Բայց փաստորեն, Փաշինյանի գրպանային ընդդիմության առաջնորդն անկարող է եղել չկատարել «շեֆի» հորդորը։

Մենք զրուցեցինք նախկին դատախազ, իրավաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:

Նա մեզ հետ զրույցում ասաց. «Երեկ Արամ Սարգսյանը փաստորեն իր վերադասից նման հրահանգ ստացավ` բանավեճի ժամանակ, և դա չկատարել, պարզապես, չէր կարող: Այն, որ Արամ Սարգսյանը Փաշինյանի կցորդն է, դա կարծում եմ ցանկացած մտավոր նվազագույն ծավալ ունեցող մարդ գիտակցում ու տեսնում է: Ես չգիտեմ, թե Արամ Սարգսյանի նպատակը որն է, նա, լինելով սպարապետի եղբայրը, քծնում է մեկին, ով հանձնել է հայրենիքը: Այս մարդու համար իր նեղ անձնական շահերը, փաստորեն, թանկ են իր հայրենիքից: Ամեն դեպքում այն, ինչ արվում է, արվում է Փաշինյանի ուղիղ ցուցումով: Սամել Կարապետյանի ուժին արգելել ընտրություններին մասնակցելուց, չկա որևէ իրավական հիմք: Այլ հարց է, որ Փաշինյանը քարոզարշավի ավարտական փուլում հասկացել է, որ պարտվելու է, իսկ Սամվել Կարապետյանի ուժն ամենալուրջ ընդդիմադիր քաղաքական ուժն է: Երբ խոսում ենք Մոլդովայի օրենքների մասին, ապա պետք է նշել, որ Մոլդովայի օրենսդրությունն ու ԿԸՀ-ին վերապահված լիազորությունները լրիվ այլ էին: Չկան օրենսդրական հիմքեր մեր պարագայում, իսկ ընտրական խախտումները կարող են հիմք հանդիսանալ բացառապես քրեական վարույթների համար, բայց կա անմեղության կանխավարկածի խնդիր: Նախ պետք է լինեն վճիռներ, որպեսզի կարողանան արգելել քաղաքական ուժին: Ես, իհարկե, հասկանում եմ, որ հայաստանյան բոլոր կառույցները դարձել են Նիկոլ Փաշինյանի կուսակցական շտաբերը, և կատարում են իրենց ղեկավարի քաղաքական հրահանգները ու հարկ եղած դեպքում 40 քրեական գործ էլ կսարքեն, դա իրենց համար խնդիր չէ, բայց այս պահի դրությամբ ոչինչ անել չեն կարող: Հասարակության աչքին են թող փչում»:

– Իսկ քրեական վարույթները և առավոտյան ձերբակալություններն ինչի՞ համար էին:

– Նա ձերբակալում է այն մարդկանց, ովքեր վերջին 6 տարվա ընթացքում տասն անգամ ձերբակալվել ու ազատ են արձակվել: Երբ իրեն ասում են, որ իր խոստումները չի կատարել, նա կարծում է, որ մարդկանց բանտարկելով կարող է հանրության աչքին թոզ փչել, բայց դա այդպես չէ: Հասարակության գիտակից զանգվածը նրա կապիկություններին վաղուց չի հավատում: Երկիրն այնպիսի վիճակի է հասցրել, որ երկրի թիվ մեկ հանցագործն այդ ինքն է:

– Բայց նա ընդամենը վարչապետ է, այլ ոչ թե դատական իշխանության ղեկավար:

– Նա մոռացել է, թե ինքը ով է: Նա կարծում է, որ Կառավարությունն էլ է ինքը, օրենքն էլ է ինքը: Չի հասկանում, թե ինքը ով է ի վերջո: Երեկ էլ կարդաց Սամվել Կարապետյանի դատավճիռը: Աստված մի արասցե, եթե այսպես շարունակվեց, շուտով կկարդա Հայաստանի դատավճիռը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որոնումը շարունակվում է` ավելի վատին գտնել չհաջողվեց

Որոնումը շարունակվում է` ավելի վատին գտնել չհաջողվեց Fri, 17 Jul 2026 18:15:37 +0400 -Ինչո՞ւ չկարողացանք…

13 րոպե ago

Սեփական ծնողների սպանության մեջ մեղադրվողի վիճակը կտրուկ վատացել է

Սեփական ծնողների սպանության մեջ մեղադրվողի վիճակը կտրուկ վատացել է Fri, 17 Jul 2026 18:00:24 +0400…

28 րոպե ago

Փաշինյանի իշխանության ներսի հակառակորդը

Փաշինյանի իշխանության ներսի հակառակորդը Fri, 17 Jul 2026 17:45:23 +0400 Փաշինյանը լուրջ հակառակորդ ունի ոչ…

43 րոպե ago

Անգլիայի հավաքականի հարձակվողը նոր պատմական ռեկորդ է սահմանել

Անգլիայի հավաքականի հարձակվողը նոր պատմական ռեկորդ է սահմանել Fri, 17 Jul 2026 17:30:42 +0400 Ֆուտբոլի…

57 րոպե ago

Միամիտ երազանք

Միամիտ երազանք Fri, 17 Jul 2026 17:15:40 +0400 Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ սթոուն» ՓԲԸ-ի՝ բողոքի…

1 ժամ ago

Էդքան դրսում նվաստացած մարդը ինչի է այսքան համարձակ ներսում

Էդքան դրսում նվաստացած մարդը ինչի է այսքան համարձակ ներսում Fri, 17 Jul 2026 17:00:50 +0400…

1 ժամ ago